Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ կրթությանը հասանելի կդառնա 50 հազար բաժանորդագրություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Հայաստանի բարձրագույն և հանրակրթական համակարգերում սեպտեմբերից մեծ ծավալով հասանելի կդառնան արհեստական բանականության (ԱԲ) կրթական գործիքները: Այս մասին նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցության արդյունքում համակարգին կտրամադրվի 50 հազար բաժանորդագրություն: Ծրագրից կօգտվեն բուհական համակարգը, իսկ հանրակրթության ոլորտում՝ բացառապես ավագ դասարանների աշակերտներն ու մանկավարժները»,- ասաց Անդրասյանը:

Նախարարի խոսքով՝ խոսքը ոչ թե սովորական ChatGPT-ի, այլ հատուկ կրթության համար նախատեսված ChatGPT Edu գործիքակազմի մասին է.

Նշվեց, որ էլեկտրոնային մատյանի տվյալների (գնահատականներ, բացակայություններ) հիման վրա ԱԲ գործիքները թույլ կտան իրականացնել խորքային վերլուծություններ, վեր հանել առավել խոցելի ուղղությունները և ճիշտ պլանավորել դպրոցի աշխատանքը:

Ըստ Անդրեասյանի՝ համակարգը կազատի մեխանիկական ծանրաբեռնվածությունից՝ աջակցելով թեստերի, առաջադրանքների կազմմանն ու թեմատիկ պլանավորմանը, ինչը թույլ կտա կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ուսուցիչների ու տնօրենների համար կտրամադրվեն հատուկ ուղեցույցներ և տեսանյութեր, կանցկացվեն լայնածավալ վերապատրաստումներ:

«Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. դա մի իրողություն է, որն այլևս մեր կյանքի մասն է: Միայն գրագետ և մտածված լուծումներով կարող ենք այդ գործիքակազմը ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, այլ ոչ թե դրանով նոր մարտահրավերներ ստեղծել»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան