Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին․ գործը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024-ից, ներգրավված է 60 քննիչ․ Դավիթ Կոստանդյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նոր չի սկսվել․ նրա վերաբերյալ քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե է ստացվել դեռևս 2024 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը։

Նրա խոսքով՝ երբ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե է ստացվել, դրա շրջանակում արդեն իսկ հանրային քրեական հետապնդում էր հարուցված Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս մեկ անձի նկատմամբ։

«Այդ մասով քննությունը շատ կարճ ժամանակահատվածում ավարտել ենք և մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Մնացած դրվագներով արդեն իրականացվել են բազմածավալ քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասաց Կոստանդյանը։

Նա ընդգծեց, որ քրեական վարույթը բազմադրվագ է՝ ներառելով մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ, միլիարդավոր դրամների փոխանցումներ և փոխառություններ։

«Մոտ 20 երկիր իրավական փոխօգնության միջնորդություններ էին ուղարկված։ Բավականին տևական ժամանակ է տևում, մինչև դրանց պատասխանները ստացվում են, այդ մասով քննություն է իրականացվում: Եվ այդ տվյալներն ամբողջությամբ հավաքագրվելուց հետո ստուգողական գործողություններ, քննչական գործողություններ կատարելուց հետո, արդեն դրվագային կոնկրետ արարքներին գնահատականներ են տրվել: Եվ այս պահին էլ 10 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, բայց դեռևս նախաքննությունը ընթացքի մեջ է և դրվագներ կան, որոնցով դեռևս վերջնական գնահատականներ տրված չեն: Այսինքն՝ քննությունը դեռևս շարունակվում է»,- ասաց Կոստանդյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը ամիսներ առաջ է հարուցված եղել։

«Ձեր նշած անձի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը ոչ թե օգոստոսի 25-ին է եղել, նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է եղել»:

Նրա փոխանցմամբ՝ ապրիլին Քոչարյանը մեղադրյալ էր ներգրավվել մեկ դրվագով, և նրա նկատմամբ ընտրվել էր բացակայելու արգելք։ Հետագայում ի հայտ են եկել նոր հանգամանքներ և տվյալներ, այդ թվում՝ այլ դրվագների վերաբերյալ, ինչի արդյունքում մեղադրանքը փոփոխվել է, իսկ քննիչը դիմել է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Կոստանդյանը նաև պնդեց, որ քրեական վարույթի քննության ընթացքում անգործություն չի եղել։ Նրա խոսքով՝ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե ստանալուց հետո դրա առանձին դրվագներով գործեր են ուղարկվել դատարան, այդ թվում՝ Սեդրակ Քոչարյանի և Ալեքսան Ոսկանյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերաբերյալ։

«Մեծածավալ քրեական վարույթ է, բազմադրվագ։ Ներկա պահին 60 քննիչ է ներգրավված քննչական խմբի կազմում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով քննչական խումբ է ստեղծվել, ներգրավել են այդքան քննիչներ և բոլորը ներգրավված են քրեական վարույթի քննությանը»,- մանրամասնեց Դավիթ Կոստանդյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Արփի Հակոբյան