Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում

Լուրեր

27.08.2026 | 20:13
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի հունվար-հունիսի համեմատ 2026 թվականի առաջին կիսամյակում արտահանման ծավալը Հայաստանում նվազել է մոտ 7%-ով։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Ռուսաստանի կողմից որոշ հայկական ապրանքների սահմանափակումների կիրառումից հետո պետական պաշտոնյաները հաճախ անդրադառնում են արտահանման նոր կամ աճող ուղղություններին։ Սակայն առանձին շուկա արտահանման աճը դեռևս ամբողջությամբ չի ներկայացնում այդ երկրի հետ առևտրի պատկերը։ Դրա համար անհրաժեշտ է դիտարկել նաև ներմուծման ծավալներն ու արտահանման և ներմուծման տարբերությունը։

Factor TV-ն ուսումնասիրել է 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալները՝ հասկանալու համար, թե արտահանման առանձին ուղղություններով արձանագրված աճին զուգահեռ ինչպես է փոխվել Հայաստանի ընդհանուր առևտրային պատկերը։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 3 մլրդ 431 մլն դոլարի ապրանք՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 3 մլրդ 677 մլն դոլարի դիմաց։ Այսինքն՝ արտահանման արժեքը մեկ տարում նվազել է մոտ 7 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստան ներմուծված ապրանքների արժեքն աճել է 4 տոկոսով՝ 5 մլրդ 903 մլն դոլարից հասնելով մոտ 6 մլրդ 140 մլն դոլարի։

Ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը մոտ 2 մլրդ 708 մլն դոլարով ավելի շատ ապրանք է ներմուծել, քան արտահանել։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ տարբերությունը մոտ 482 մլն դոլարով պակաս էր։

Այսպիսով՝ մեկ տարվա ընթացքում ապրանքների արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մեծացել է շուրջ 22 տոկոսով։

Ընդ որում՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր արժեքը գրեթե չի փոխվել՝ 9 մլրդ 580 մլն դոլարից նվազելով մինչև 9 մլրդ 571 մլն դոլար՝ ընդամենը 0.1 տոկոսով։ Այսինքն՝ ընդհանուր առևտրաշրջանառության գրեթե անփոփոխ ծավալի պայմաններում ներմուծումն ավելացել է, իսկ արտահանումը՝ նվազել։

Երկրների հետ առևտրի ընդհանուր ծավալների և հաշվեկշռի համար նյութում օգտագործվում են Վիճակագրության կոմիտեի հունվար-հունիսի տվյալները։ Իսկ ՄԱԿ-ի Comtrade տվյալների բազայի՝ հունվար-մայիսի ապրանքային տվյալներն օգտագործվում են միայն պարզելու համար, թե որ ապրանքախմբերն են ձևավորել առաջին կիսամյակում արձանագրված հիմնական միտումները։ Հունիսի ապրանքային տվյալներն այս բազայում դեռ հասանելի չեն։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանը  արտահանման և ներմուծման ցուցանիշների փոփոխությունը հիմնականում կապում է անմշակ և կիսամշակված ոսկու հետ։

«Արտահանման և նվազման հետ կապված հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ վերամշակման առաջնային արտադրանքներից հանդիսացող անմշակ և կիսամշակված ոսկին էականորեն նվազել է. եթե 2025 թ․ առաջին կիսամյակում արտահանվել է շուրջ մեկ միլիարդի արտադրանք, ապա 2026 թ․ առաջին կիսամյակում ավելի քան 800 մլն դոլարով նվազել է»,- ներկայացնում է Հայկազ Ֆանյանը։

Ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը գրեթե չի փոխվել, սակայն դրա ներսում տեղի են ունեցել հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տեղաշարժեր։

Ռուսաստանից ապրանքների ներմուծումը նվազել է շուրջ 642 մլն դոլարով, սակայն այլ երկրներից ներմուծման աճը ոչ միայն փոխհատուցել է այդ անկումը, այլև Հայաստանի ընդհանուր ներմուծումը մեծացրել է ևս շուրջ 236 մլն դոլարով։

Մյուս կողմից՝ միայն դեպի ԱՄԷ արտահանումը նվազել է մոտ 810 մլն դոլարով։ Չինաստան և ԵՄ արտահանման շուրջ 468 մլն դոլարի ընդհանուր աճը զգալի է եղել, սակայն նույնիսկ այդ երկու խոշոր աճող ուղղությունները միասին չեն կարողացել փոխհատուցել ԱՄԷ-ում արձանագրված անկումը։

Այդ պատճառով էլ առանձին երկրների ուղղությամբ արտահանման բարձր աճերը պետք է դիտարկել Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի համատեքստում։

Իսկ հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են տալիս նաև այս տեղաշարժերի հնարավոր կառուցվածքը․ Ռուսաստանից և դեպի ԱՄԷ առևտրի անկումը մեծապես կապված է թանկարժեք քարերի և մետաղների խմբի կրճատման հետ, մինչդեռ Չինաստան արտահանման աճը առաջին հինգ ամիսներին հիմնականում ձևավորվել է հանքաքարի և նույն՝ թանկարժեք քարերի ու մետաղների խմբի հաշվին։ Դեպի ԵՄ արտահանման ծավալների աճը հիմնականում կապված է մոլիբդենի և ֆեռոմոլիբդենի արտահնման ծավալների ավելացման հետ։

Factor TV-ն իր հաջորդ հրապարակումներում առանձին և ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների հետ առևտրաշրջանառությունում։ 

Մարիա Խաչատրյան