Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շիրակի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աշոցքի նախկին համայնքապետի որոշմամբ 2009 թվականին օրենքի պահանջների խախտմամբ վարձակալության է տրամադրվել ընդհանուր 2.21 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Դատախազության միջնորդության արդյունքում դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը, և հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքին։

«Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 1.49 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը և 0.72 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել են «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքների տրամադրման ժամանակ անցկացված աճուրդն իրականցվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է հասցեագրել Աշոցք համայնքի գործող ղեկավարին՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 21-ին և օգոստոսի 25-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր 2.21 հա մակերեսով՝ 1 միլիոն 63 հազար դրամ կադաստրային արժեքով 2 հողատարածք:

Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում՝ Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել ընդհանուր՝ 25.32 հա մակերեսով, 18 միլիոն 169 հազար դրամ կադաստրային արժեքով 7 հողամաս»,- ասված է հաղորդագրությունում։