Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
Հասարակություն
20.08.2026 | 12:53
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

