Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ բանկային հավելվածի տեխնիկական խոտանից օգտվելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման դեպք է բացահայտվել։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Ըստ նախաքննության՝ Ս.Ղ.-ն 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը, իր հաշվին ունենալով ընդամենը 92 հազար դրամ, հավելվածի միջոցով 2709 անգամ փոխանցման տարբեր գումարներ է մուտքագրել։ Տեխնիկական խոտանի հետևանքով նրա հաշվին գեներացվել է 802 մլն 568 հազար դրամ։

Քննության տվյալներով՝ Ս.Ղ.-ն հափշտակված գումարից 711 մլն 511 հազար դրամը փոխանցել է կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող տնտեսվարողների հաշիվներին՝ գումարը փոխակերպելով կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 անձանց քարտային հաշիվներին։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման համար։ Ս.Ղ.-ն կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում բանկին պատճառված վնասից վերականգնվել է 44 մլն 701 հազար դրամ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։