«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը

Լուրեր

22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
Բոլորը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան» առայժմ չեն կարողանում համաձայնության գալ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի տեղափոխության շուրջ:

The Times-ի համաձայն՝ աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Բարսելոնան» առաջարկել է 60 միլիոն եվրո՝ գումարած 6 միլիոն բոնուսներ, սակայն մերժում է ստացել: «Մանչեսթեր Սիթին» հայտնել է, որ պատրաստ է Ռոդրիից բաժանվել 82 միլիոն եվրոյի դիմաց: Այժմ կատալոնական ակումբում քննարկում են՝ արդյոք պատրաստ են նոր առաջարկ անել մանչեսթերցիներին:

Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 298 հանդիպում, դարձել 28 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Transfermarkt-ը 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: