Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները

Լուրեր

11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին իրականացվող աշխատանքների համար՝ ընդգծելով, որ առաջին անգամ նման մասշտաբի միջազգային մրցաշարի պատշաճ կազմակերպումն ու հաջող անցկացումը հնարավոր են միայն շահագրգիռ բոլոր կառույցների սերտ և համակարգված համագործակցության շնորհիվ։ Կարևորվել են նախապատրաստական աշխատանքների ամենօրյա վերահսկողությունը, գերատեսչությունների միջև օպերատիվ հաղորդակցությունն ու առաջացող հարցերին արագ արձագանքելու անհրաժեշտությունը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն, մարզական նշանակությունից զատ, Հայաստանի ճանաչելիության բարձրացման և երկրի զբոսաշրջային ներուժի հանրահռչակման կարևոր հարթակ է։ Մրցաշարի երթուղիները հնարավորություն կտան միջազգային լսարանին ներկայացնելու Հայաստանի բնաշխարհը, պատմամշակութային ժառանգությունն ու տարբեր բնակավայրերի առանձնահատկությունները։ Կարևորվել է նաև մրցաշարի դերը՝ Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման գրավիչ և մրցունակ հարթակ ներկայացնելու տեսանկյունից։

Նիստի ընթացքում քննարկվել են մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպչական աշխատանքներին և մրցուղիների վերջնականացմանն առնչվող հարցեր։ Մրցաշարը կանցկացվի չորս փուլով՝ ընդգրկելով Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերը, ինչպես նաև Երևանը։

Մրցաշարի ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ,
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ,
  • սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ,
  • սեպտեմբերի 13՝ Երևան՝ 113 կմ՝ 10 շրջապտույտով։

Քննարկվել են մրցաշարի կազմակերպչական, ենթակառուցվածքային և տեխնիկական հարցերը՝ մասնավորապես ճանապարհների բարեկարգման, ճանապարհային նշանների տեղադրման և երթուղիների անվտանգության ապահովման ուղղությամբ։ Կարևորվել են մրցուղիների պատշաճ կահավորումն ու հարդարումը՝ մասնակիցների անվտանգությունն ու միջազգային մրցաշարի պահանջներն ապահովելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև մրցաշարի բրենդինգին և հանրային իրազեկմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել հանրության, հատկապես այն բնակավայրերի բնակիչների իրազեկվածության բարձրացմանը, որոնց տարածքով անցնելու են հեծանվորդները։ Նշվել է, որ շուտով կգործարկվի մրցաշարի պաշտոնական կայքը, որը կներառի մրցուղիների, ժամանակացույցի, մասնակիցների և մրցաշարին վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

Նախարարն ընդգծել է ներգրավված կառույցների ամենօրյա համակարգված և օպերատիվ աշխատանքի, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների շարունակական վերահսկողության անհրաժեշտությունը՝ խնդիրներին ժամանակին արձագանքելու և սահմանված ժամկետներն ապահովելու համար։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 18 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Չինաստանից: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ։