Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Մոսկվայի «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը Championat.com-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ արտագնա խաղում (2:1) հաղթական դուբլից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը ստացել է ամենաբարձր գնահատականը (8,5 միավոր):

«Տուրի գլխավոր փոխարինումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Ընդմիջմանը Ղարիբյանի խաղադաշտ մտնելը բավականին արդյունավետ էր: Սկզբում հարձակվողը գլխով եզրափակեց եզրային փոխանցումը, ապա զգուշորեն և ճշգրիտ գնդակը գլորեց հեռավոր անկյունը: 0:1-ը վերածվեց 2:1-ի «Ռոդինայի» օգտին, իսկ Արթուրը դուբլի հեղինակ դարձավ 6 րոպեում: Կա մայրաքաղաքային թիմի առաջին հաղթանակը ՌՊԼ-ում: Ղարիբյանը 2 հարված կատարեց դարպասին, 3 դիպուկ փոխանցում գրանցեց 5-ից, մրցակցի տուգանային հրապարակում 4 անգամ հպվեց գնդակին ու 2 անգամ խլեց գնդակը: Արթուրն առայժմ միայն փոխարինման է դուրս գալիս: Մեկնարկային կազմում արժանացե՞լ է տեղ ունենալուն այսպիսի խաղից հետո»,- Արթուր Ղարիբյանի մասին գրել է ռուսական հեղինակավոր կայքը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» դեմ խաղում 20-ամյա հարձակվողը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը և երկու գոլ խփել 6 րոպեում։ Նախորդ շաբաթ Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ էր դարձել նաև գավաթային խաղում։