Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդիները՝ Էդմոնդը և Գրիշան, դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո, հաղորդում է Bntnews.bg-ը:

Լեգենդար ըմբիշը հանդիպում է անցկացրել Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ և կարգավորվել է իր որդիների արտոնագրերի հարցը։ Շուրջ երկու տարի Էդմոնդ ու Գրիշա Նազարյանները հանդես չեն գալիս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի կազմում։
«Մենք պետք է ոչ թե վիճենք, այլ միավորվենք։ Անհրաժեշտ է երկխոսություն։ Ուղարկեք հրավերները, և մենք նույնպես կմիանանք հավաքականի մարզիկների նախապատրաստական ծրագրի քննարկմանը»,- ասել է Արմեն Նազարյանը:

Հիշեցնենք, որ Էդմոնդ Նազարյանը Բուլղարիայի դրոշի ներքո Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, մեկական արծաթե ու բրոնզ մեդալ: 24-ամյա ըմբիշը բրոնզե մեդալի է արժանացել նաև 2022թ. աշխարհի առաջնությունում: