Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է անդամ պետության կողմից իր քաղաքացիներին քվոտային պաշտոնների առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջետային պարտքերը երկու տարի չմարելու դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ անդրադառնալով  Հայաստանի հետ կապված իրավիճակին։

«Փաստորեն, այս իրավիճակը գոյություն ունի ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար, նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից։ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Անհրաժեշտության դեպքում՝ դրա վերաբերյալ որոշումը կկայացվի կոնսենսուսով»,- ասել է նա։

Վասիլևը նշել է, որ ՀԱՊԿ-ի բյուջեն գաղտնիք չէ․ 2026 թվականի համար այն կազմում է 278,2 միլիոն ռուբլի ՀԱՊԿ քարտուղարության և 292 միլիոն ռուբլի՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի համար։ Հայաստանի բաժինը կազմում է 10%։

«Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև «կոնֆլիկտ» գոյություն չունի։ Ասել, որ այն, իբր, շարունակվում է 2021 թվականից, նույնպես սխալ է։ Ինչպես ես հասկանում եմ՝ դուք այս ամսաթիվը կապում եք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասել է նա լրագրողին։

«Տարիներ շարունակ փորձեր են արվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար փոխզիջումային լուծումներ գտնել, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով։ Մոսկվան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ առաջարկել են համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ցավոք, հնարավոր չի եղել խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել, առաջին հերթին՝ տարածքային վեճի կողմերի միջև։ Հակամարտության արդյունքում զոհեր են եղել ինչպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության, այնպես էլ ռուս խաղաղապահների շրջանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները նույնպես պետք է հիշեն դա։ Բայց, ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»,- հավելել է ռուս պաշտոնյան։

Նա նշել է, որ ցանկանում են պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և իրենց սեփական պատմությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում, ասել է նա։

Վասիլևը նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, այդ թվում՝ հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինծառայողների մասնակցությամբ «Արծիվ գործընկեր 2026» համատեղ զորավարժությունները։

«Իհարկե, մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ցանկությունը՝ «հեռացնել» Հայաստանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների միջոցով։ Հայաստանի ներկայիս ղեկավարության այս մոտեցումը, անշուշտ, չի ծառայում երկրի երկարաժամկետ անվտանգությանն ու ինքնիշխանությանը։ Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ դարավոր հետադարձ հայացքի միջոցով, հավանաբար, կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը բավականին դժվար է եղել, երբեմն՝ արյունալի։ Հարցի պատասխանը, թե ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը իր երկար պատմության ընթացքում, պարզ է և ակնհայտ»,- հայտարարել է ՌԴ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի