Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարության հերթական փուլի ավարտին և ներկայացնելով դատարանում տեղի ունեցած զարգացումներն ու իրենց դիրքորոշումը։

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական երկրորդ փուլին, սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ վճիռն արդեն վաղուց կայացված է այլ ատյաններում։

«Դատավորական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը․ նրանք միայն հայտարարության կարգով կհրապարակեն այն, ինչն արդեն որոշված է։ Սա քաղաքական դատավարություն է, որտեղ գործում է ուժի օրենքը, այլ ոչ թե օրենքի ուժը։ Բայց քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավորական կոլեգիան չեն շահել դատը․ շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։ Դատող կողմի համար սա տապալված դատավարություն է»,- ընդգծել է Իշխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։