Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
Բոլորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի մասով։

Ըստ ՔԿ-ի՝ Չալաբյանը մեղադրվում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն կատարելու մեջ։

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ նա օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանց դրդել է ծառայողական դիրքն ու ազդեցությունն օգտագործել՝ այդ երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիներին Հայաստան ուղարկելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով։

«Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Չալաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

ՔԿ-ի տեղեկացմամբ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին։