Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի ու BMF գոտու տիրակալ, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը լինելու է UFC 331 մրցաշարի գլխավոր իրադարձությունը, հաղորդում է Red Corner MMA-ը:
Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում:
Ծառուկյանը և Օլիվեյրան մենամարտել են նաև 2024 թ. ապրիլի 13-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում, որտեղ հայ մարտիկը հաղթել է միավորներով։ 29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 36-ամյա Չարլզ Օլիվեյրան խառը մենամարտերում ունի 37 հաղթանակ և 11 պարտություն։

