Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ

Լուրեր

03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է Ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործառույթներին վերաբերող հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման միտում․ հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22 տոկոսով՝ 168-ից հասնելով 131-ի։

Ընդգծվել է, որ կիսամյակի ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել։ Աճել են մարդու դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը։2026 թվականի 6 ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել է 486 հանցագործություն, բացահայտվել՝ 436-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտման ցուցանիշը նվազել է։ Նվազել են մարդու դեմ ուղղված, աճել՝ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնում գրանցվել է 140 հանցագործություն, որոնցից 117-ը բացահայտվել է։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 83,6 տոկոս։

Նվազել են մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի սպասարկման տարածքում հաշվետու ժամանակահատվածում հրազենով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։

Գրանցված 102 հանցագործության դեպքերից 87-ը բացահայտվել է։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 68,8, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 73,9 տոկոսով։ Բաժնի ծառայողները վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ պետական դրոշի օգտագործման կանոնների, չթույլատրված վայրերում ծխելու, հասարակական կարգի պահպանման կանոնների և այլ խախտումների վերաբերյալ։Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակն անցած կիսամյակի ընթացքում բացահայտել է հանցագործության 40 դեպք։

Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 35539 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 4239-ով պակաս։ Ճանապարհատրանսպորտային պատահարներով զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել, աճել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Ոստիկանության գվարդիայի Աշտարակի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է ծառայության հիմնական արդյունքները՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Նրա խոսքով՝ ցուցանիշի աճը ծառայության տարբեր ուղղություններով իրականացված հետևողական աշխատանքի և օպերատիվ համագործակցության արդյունք է։

«Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ նախարար Սարգսյանը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքներն ընդհանուր առմամբ բավարար են, սակայն արձանագրված մի շարք միտումներ պահանջում են առավել նպատակային, հետևողական և արդյունավետ աշխատանք։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով հանցավորության շարժընթացին, հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ՝ շեշտելով, որ նման ցանկացած դրսևորում պետք է արժանանա ոստիկանության արագ, համարժեք և անզիջում հակազդմանը։Նախարարը հանձնարարել է սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովել իրավապահ բոլոր մարմինների անհետաձգելի արձագանքն ու համակարգված համագործակցությունը՝ դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման և օրենքով նախատեսված պատշաճ իրավական ընթացքի ապահովման նպատակով։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաև հետևողական պայքար իրականացնել տնտեսական բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և կանխարգելման ուղղությամբ՝ մասնավորապես ակտիվացնելով հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը։

Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ դեպքերին՝ Արփինե Սարգսյանը շեշտադրել է, որ անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում առավել ակտիվ ջանքեր ներդնել։Նախարար Սարգսյանը կարևորել է համայնքներում պարեկների ակտիվ ներկայությունը, ընդգծել, որ կանխարգելիչ ծառայությունը պետք է լինի առավել տեսանելի և հասանելի նաև բակային տարածքներում։ Նա հանձնարարել է հանգստի սեզոնի ընթացքում ուժեղացնել ծառայությունը և մշտական վերահսկողություն ապահովել հանգստյան գոտիներում»,- ասված է հաղորդագրության մեջ։