Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
Հասարակություն
02.08.2026 | 17:11
Օգոստոսի 2-ին՝ ժամը 14:35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափերից մեկում երեխա է կորել։
Փրկարարների և ոստիկանների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակահատվածում անվնաս գտնվել և վերադարձվել է ծնողներին։

