Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այս բևեռացած քաղաքականության պատճառով մենք չունենք իրավամբ ժողովրդավարական քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են խորհրդարանում և կարող են իրականացնել ժողովրդավարական վերահսկողություն իշխող ուժի նկատմամբ: Այս մասին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։

«Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են: Իշխող ուժը բնականաբար օգտագործելու է այդ խոցելիությունները:

Նախորդ խորհրդարանի պարագայում, իհարկե, այն հանգամանքը, որ հիմնական, գլխավոր ընդդիմադիր ուժը կապված էր երկրորդ նախագահի հետ, այսինքն՝ այդ միֆական նախկինների հետ ու նաև այդ վատ էլիտաների հետ, որոնց մասին դու խոսեցիր, շահագործվում էր իշխող ուժի կողմից շատ հակաժողովրդավարական քայլեր արդարացնելու համար և այդ «սև ու սպիտակ» երկընտրանքի առաջ դնելու համար. «Տեսեք՝ մենք կարող ա ինչ-որ լավ բաներ չենք անում, բայց այլընտրանքը նրանք են»:

Հիմա կարծում եմ՝ իրավիճակը ավելի է սրվել, որովհետև առնվազն հանրային ընկալումներում գլխավոր ընդդիմադիր ուժը, որ անցել է խորհրդարան, ընկալվում է որպես Ռուսաստանի հետ աֆիլացված ուժ կամ առնվազն շատ պրոռուսական ուժ: Եվ սա, բնականաբար, ևս շահագործվելու է իշխող ուժի կողմից, ու նպաստելու է այս հակաժողովրդավարական միտումների խորացմանը, որովհետև ամեն ինչ դիտարկվելու է այդ ինքնիշխանության պաշտպանության, ինքնիշխանության ուժեղացման օրակարգի ներքո: Եվ նույնիսկ շատ մանր հարցեր, որոնք կապ չունեն այս թեմաների հետ, ներկայացվելու են որպես իշխանության պահպանման փորձ»,-նշել է Տիգրան Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան