Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր կենսաչափական համակարգի գործարկումից հետո Հայաստանում հին նմուշի անձը հաստատող փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։ Գործող անձնագրերը, սակայն, կշարունակեն վավեր լինել մինչև դրանց ժամկետի ավարտը։

ՆԳՆ—ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես և ինչ ժամանակացույցով է կազմակերպվելու անցումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի համակարգին։

Նախարարը նշել է, որ նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսվում է 2026 թվականի աշնանը։

«Մեր քաղաքացիներն արդեն շատ շուտով կօգտվեն անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է։

Կենսաչափական համակարգի աշխատանքը կմեկնարկի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվի 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այստեղ քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն բոլորովին նոր և ժամանակակից սպասարկման մշակույթից»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ նոր համակարգի գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական։ Հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։

Միաժամանակ, ներկայում վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները պարտավորված չեն լինի այն անմիջապես փոխարինել նոր կենսաչափական անձնագրով։ Հին նմուշի փաստաթղթերը կշարունակեն գործել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, իսկ քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան դրանք փոխարինել ավելի վաղ։

Եթե անձնագիրը մինչև վավերականության ժամկետի ավարտը վնասվի, կորչի, դրա վիզաների համար նախատեսված էջերը լրացվեն կամ որևէ այլ պատճառով փոխանակման ենթակա լինի, քաղաքացուն արդեն կտրամադրվի նոր կենսաչափական փաստաթուղթ։

«ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս են գալու փուլային եղանակով։ Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծումներ։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն բնական է, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը։ Սա միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։