Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

Երևանի Աբովյան փողոցում ապամոնտաժվում են ինքնակամ շինություններ։ Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա՝ Կենտրոն վարչական շրջանի և Քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության հետ համատեղ։

Factor TV-ի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանն ասաց, որ ապամոնտաժվում են տարածքում գտնվող բոլոր ինքնակամ կառույցները։

«Այս պահին ունենք Երևանի քաղաքապետի քանդման որոշում։ Աբովյան փողոցից ինքնակամ շինությունները քանդվում են։ Ազատում ենք տարածքն ապօրինի շինություններից, հետո կհասկանանք՝ ինչ բարեկարգման ծրագիր ենք նախատեսելու տվյալ հատվածում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ տնտեսվարողները հողի վարձակալության պայմանագիր ունեն, սակայն կառույցները ինքնակամ են, ուստի քաղաքապետարանը դրանց ապամոնտաժման հարցում իրավական խնդիր չի տեսնում։

Անդրադառնալով ծանուցման հարցին՝ Բաբայանը նշեց, որ քաղաքապետի որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում։ Նրա խոսքով՝ տնտեսվարողներին նաև նախորդ օրը տեղեկացրել են, որպեսզի հասցնեն դուրս բերել իրենց գույքը։

«Մարդիկ մինչև վերջին օրը սպասում են, հույս ունեն, որ գուցե քանդման աշխատանքները տեղի չունենան։ Մենք նախօրոք ասում ենք, որ գույքը հանեն, բայց հիմնականում բոլորը թողնում են վերջին օրվան»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին շրջանում Հասարակական կարգի պահպանության ծառայության ակտիվ գործունեությանը՝ Բաբայանը նշեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարը, ինքնակամ շինությունների ապամոնտաժումը, ապօրինի ավտոկայանատեղիների վերացումը, ինչպես նաև ժամկետանց սննդամթերքի և դեղորայքի վերահսկողությունը նոր նախաձեռնություններ չեն։

«Այս ամենը նոր չէ։ Մենք ավելի ինտենսիվ սկսել ենք աշխատել դեռ 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներից։ Ուղղակի հիմա որոշել ենք նաև լուսաբանել, որպեսզի քաղաքացիներն ավելի տեղեկացված և պահանջկոտ լինեն»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք այս ակտիվությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին կոշտ հայտարարությունների հետ, Բաբայանը պատասխանեց, որ քաղաքապետը մշտապես խիստ դիրքորոշում է ունեցել ինքնակամ շինությունների հարցում, իսկ վերջին հայտարարությունները պարզապես վերահաստատել են արդեն ընթացող քաղաքականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան