Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ-ից խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed