Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Առողջությունը սկսվում է ոչ թե հիվանդանոցից, այլ ամենօրյա սննդից։ Այս գաղափարի շուրջ բժիշկներին, սննդաբաններին և սննդարտադրողներին մեկ հարթակում էր համախմբել «Սնունդը՝ որպես բուժիչ միջոց» համաժողովը, որը կազմակերպել էին «Երեմյան կաթնամթերքն» ու MedMeet Expo-ն։ 

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր մասնագիտացմամբ շուրջ հինգ տասնյակ բժիշկներ՝ սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, սննդաբաններ, գինեկոլոգներ, հոգեբաններ և այլ մասնագետներ։  

«Մեր նպատակը եղել է, որ Հայաստանում լինի որակյալ կաթնամթերք, իսկ որակյալ կաթնամթերքը սկսվում է հողից։ Ի՞նչ կապ ունի հողը․ հենց հողից է, որ կարողանում մենք արտադրել որակյալ կեր և դա, կերակրելով մեր կենդանիներին, ստանում ենք որակյալ կաթ և այդ կաթը ճիշտ մեխանիզմով տեղափոխելով գործարան, ստանում ենք որակյալ արտադրանք»,- ասաց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Դավիթ Երեմյանի խոսքով՝ առողջ սնունդ ստեղծելու համար անհրաժեշտ է վերահսկել արտադրության ամբողջ շղթան՝ սերմից մինչև սպառողի սեղան։ Հենց այս սկզբունքի վրա է կառուցված ընկերության «Սերմից՝ սեղան» մոդելը, որն ընդգրկում է թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ արտադրությունն ու սննդի անվտանգությունը։ 

«Կաթնամթերքը շատ կարևոր է մեր, մասնավորապես, երեխաների սննդակարգում։ Սակայն կաթնամթերքը պետք է պարունակի այն բոլոր օգտակար նյութերը, վիտամինները, ինչպես նաև սպիտակուցները, որոնք թույլ կտան երեխային զարգացնել ոսկրային և մկանային համակարգը, ինչպես նաև կոգնիտիվ գործողությունները, գործընթացները։ Այստեղ կարևոր հարց է, թե ինչպիսի՞ն է կաթնամթերքը և ի՞նչ կաթնամթերք պետք է տրամադրել երեխաներին, որպեսզի այս բոլոր գործընթացներում ծնողները վստահ լինեն, որ իրենց երեխան սնվում է առողջ, անվտանգ և մաքուր անարատ կաթնամթերքով»,- նշեց Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Իսկ «Երեմյան կաթնամթերքը»-ը միակն է, որ պետական գրանցմամբ ունի մանկական կաթի վկայական, որը թույլ է տալիս արտադրանքը դիտարկել որպես անվտանգ նաև երեխաների սննդակարգում։ 

Սեփական ֆերմայից ստացվող կաթի որակը վերահսկվում է ամենօրյա լաբորատոր ստուգումներով։ Ընկերությունում ընդգծում են՝ այն դասվում է «A» կարգի կաթի շարքին՝ իր բարձր մանրէաբանական ցուցանիշների, սննդային արժեքի և հարուստ բաղադրության շնորհիվ։ 

Կաթնամթերք օգտագործողի առողջության վրա ազդող գործոններ են շրջակա միջավայրը, որում ապրում են կաթնատու կենդանիները, ինչպես նաև՝ կերը։  Այս գաղափարն էլ ընկած է «Մեկ առողջություն» հայեցակարգի հիմքում, որի շուրջ էլ կազմակերպվել էր «Սնունդը՝ որպես բուժիչ միջոց» առողջապահական կոնֆերանսը։

«Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք ուտում, մեզ ինչ շրջակա միջավայր է շրջապատում, օդը ինչ մաքրություն ունի, ինչ որակի ջուր ենք խմում, ինչ սննդամթերք ենք օգտագործում, և այս ամենը աշխատում է միասին և մեկ համատեքստում և համակարգված, այլ ոչ թե առանձին։ Ոգևորված եմ և շատ կարևորում եմ, որ նման միջոցառում տեղի ունեցավ, որովհետև «Երեմյան կաթնամթերքը» հայկական բացառիկ եզակի բիզնեսներից է, ով կարևորեց այն տեսլականը, որ հենց իրենք են իրենց համար սահմանել»,- ընդգծեց MedMeet-ի տնօրեն Անի Երեմյանը։

Երեմյան ընկերությունների խմբի գործունեության հիմքում երեք արժեք է ընկած՝ մարդ, որակ, նորարարություն։

«MedMeet»-ի և «Երեմյան կաթնամթերքի» համագործակցությունը չի սահմանափակվելու այս համաժողովով։ Կողմերը քննարկում են ավելի երկարաժամկետ ծրագրեր, որոնք կարող են իրականացվել նաև  լայն հանրության մասնակցությամբ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան