Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ)։

Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից ու հաղթել մեքսիկացի (14։7) և ուզբեկ (9։3) մրցակիցների։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի ղազախ Ալի Ալմասի հետ։

Վազգեն Մնացականյանը մեկնարկել է որակավորման փուլից և պայքարից դուրս թողել իրանցի (7։4), ղրղզ (5։2) ու խորվաթ (4։3) ըմբիշների։ Եզրափակիչի ուղեգիրը Մնացականյանը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովի հետ։

Հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտել նաև Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), որոնք պարտություն են կրել։ Եղիազարյանը և Խաչատրյանը պարտվել են հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Հովեյանը տարել է երկու հաղթնակ ու պարտություն կրել քառորդ եզրափակիչում։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին: