Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար ձերբակալվել է Ա.Դ.-ն։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Քննչական կոմիտեից։ Factor.am-ի տեղեկություններով՝ խոսքը Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանի մասին է։