Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 24-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ, ներկա են եղել նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Աբբասլին դատարանի ուշադրությունն է հրավիրել, իբր, Հայաստանի զինված ուժեր կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված «հանցագործություններին»։

Մեջբերելով մեղադրյալ Արայիկ Հարությունյանի «ներկայացրած», իբր, «Հայաստանի կողմից ստեղծված և հովանավորվող հանցավոր կազմակերպությունում դերի վերաբերյալ ապացույցներին»՝ նա հայտարարել է, թե Հարությունյանի վերաքննիչ բողոքն «անհիմն» է։

Դատախազ Ալեքբերովն էլ ներկայացրել է, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում նախկինում Հայաստանի կողմից օկուպացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հավաքված ապացույցները»։ Նա նաև ներկայացրել է Բակո Սահակյանի «հանցավոր գործունեության վերաբերյալ ապացույցներ»։

Սևինջ Գասիմովան էլ խոսել է Արկադի Ղուկասյանին վերագրվող «հանցագործությունների» «ապացույցների» մասին՝ նրա վերաքննիչ բողոքը նույնպես «անհիմն»։

Դատախազները նշել են, թե «քրեական գործի բոլոր ապացույցները քննվել են համապարփակ, ամբողջական և առաջին ատյանի դատարանում»։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի