Պուտինը նման որոշում է կայացրել, որպեսզի Փաշինյանին վատ դրության մեջ չդնի՞, թե՞ ՀԱՊԿ -ում պատրաստ չէին քննարկման․ կարծիքներ

Լուրեր

07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
07.04.2026 | 14:29
Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:25
Թրամփը սպառնում է բանտարկել Իրանում ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մասին արտահոսքի հեղինակ լրագրողին, եթե նա չբացահայտի աղբյուրը
07.04.2026 | 14:23
Մեդիան պետք է բացահայտ նշի AI-ով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը, հակառակ դեպքում՝ կտուգանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:18
Հարի Մագուայրը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
07.04.2026 | 14:11
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին
07.04.2026 | 14:10
Ջերմոցների և ջրավազանների համար տուրքը էապես իջեցվում է․ Վարդանյանը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:05
«Դինջանում եմ՝ գնամ». «Մարդ եմ սպասում». «Ուժեղ Հայաստան եմ ուզում». Աժ-ի մոտ ակցիայի մասնակիցներ
07.04.2026 | 13:58
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր գույքը և եկամուտները․ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը պարզաբանում է ներկայացրել
07.04.2026 | 13:52
Հանրապետության շրջանների մեծ մասում ձյուն կգա
07.04.2026 | 13:43
Ինչու Սամվել Կարապետյանը չի խոսում. Արամ Վարդևանյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որպեսզի Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չանդրադառնա Հայաստանում դրանից ընդամենը 3 օր անց կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն առաջարկել է ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանել, քանի որ «այսպիսի իրավիճակ է»։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունեն՝ ասելով «այսպիսի իրավիճակ է», Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․«Ամեն ինչ շատ պարզ է․ որոշումը, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացումը տեղափոխվի ավելի հեռավոր ժամկետների, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քաղաքականացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ քվեարկությունների արդյունքների վրա։ Եվ Պուտինը, ըստ երևույթին, նման որոշում է կայացրել, որպեսզի Փաշինյանին վատ դրության մեջ չդնի։ Մի բան, որ մենք չենք ուզում։ Այսքան բան»։

Առավել կոնկրետ՝ ռուսաստանցի քաղաքագետն ասում է, որ նախքան ընտրությունները այս հարցի քննարկումը կարող էր վնասել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, այն առումով, որ «ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանն իր դիրքորոշումը պնդելու շատ փոքր շանսեր ուներ», և որ ընտրություններից առաջ հայկական կողմի պարտությունը կարող էր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում թյուր մեկնաբանությունների տեղիք տալ։ «Եվ քանի որ հայ-ռուսական հարաբերությունները հիմա հանգում են Պուտին- Փաշինյան հարաբերություններին, ՌԴ նախագահը որոշեց հեռու մնալ այս բարդություններից, գործընթացի նորմալ զարգացման հնարավորություն տալ, իսկ ընտրություններից հետո հարցը լուծել»,- ամփոփեց Ստանիսլավ Տարասովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում է իրականացվում «Մարտի 1-ի» գործով, և այդ պատճառով նա հետ կանչվեց։ Սակայն Հայաստանի ռոտացիայի շրջանակներում նրա՝ ՀՀ մեկ այլ ներկայացուցչով փոխարինմանը դեմ են Բելառուսն ու Ղազախստանը, որոնց նախագահները պնդում են, որ Բելառուսի ներկայացուցիչը, որն այբբենական կարգով հաջորդը պետք է պաշտոնավարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ժամանակից շուտ ստանձնի ՀԱՊԿ ԳԽ լիազորությունները։ Հայկական կողմը, սակայն, պնդում է, որ մինչև մեր լիազորությունների ավարտը ՀԱՊԿ-ում պետք է պաշտոնավարի Հայաստանը։

Այս մասին հայտարարություններ են արել թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարները․ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանն, ավելին, ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում: Ստանիսլավ Տարասովի տվյալներով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 18-19-ին։ Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, թե քանի որ նույն վիճակն է, ինչ Աստանայում, ըստ պայմանավորվածության՝ աշխատանքային կարգով կքննարկեն իրավիճակը, որպեսզի պատրաստի լուծումներով գնան։ Նաև հավելել էր, որ աշխատանքային ընթացակարգերով հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Այս առումով՝ ռուսաստանցի քաղաքագետն ասում է, որ իրավիճակը հեշտերից չէ․ Բելառուսն ունի իր, Ղազախստանն՝ իր հայտնի դիրքորոշումը, և դրանցում փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ բանակցություններ, ժամանակ ու հնարավորություններ։ Իսկ Պուտինն էլ հիմա Արգենտինայում է։

Որպես փոխզիջումային լուծում ռուսաստանցի քաղաքագետը տեսնում է, որ Գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր բաց թողնված ժամկետը լրացվի հաջորդ ռոտացիայի ժամանակ՝ տարիներ անց, այսինքն, լրացվի 1 տարով։

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման այլ պատճառներ է տեսնում։ Առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի ներսում ստեղծված իրավիճակի։ Ըստ նրա՝ Գլխավոր քարտուղարի, ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ՀԱՊԿ-ի մասով որդեգրված նոր մոտեցումներին ու օրակարգին ՀԱՊԿ-ն ակնհայտորեն պատրաստ չէ։ «Թող տպավորություն չստեղծվի, և դրա մասին խոսել է նաև վարչապետը, որ ՀԱՊԿ-ի այս գագաթնաժողովը միայն Գլխավորի քարտուղարի մասին է։ Փաշինյանը քանիցս հասկացրել է, որ դա 4-րդական հարց է,և խոսքը վերաբերում է բազմակողմ հարաբերություններին և այդ կառույցում որդեգրված ոճին, կազմակերպության ներսում լուրջ ռեֆորմացիաներին։ Եվ կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ այս խոսակցությանը, հետևաբար, հասկանալի է, թե ինչու է հետաձգվել»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը։

Այն մասին, որ Հայաստանը հիմա առաջ է մղում նոր օրակարգ, Սաֆարյանի հստակեցմամբ հրապարակավ չի խոսվում, բայց ակնարկվում է։ Ինչ վերաբերում է Տարասովի կարծիքին, ապա Ստյոպա Սաֆարյանը կրկնեց․ թյուր է տպավորությունը, թե խնդիրը բացառապես ՀԱՊԿ գլխավորի քարտուղարին է վերաբերում, իրականությունն այլ է՝ Հայաստանն առաջ է քաշել շատ ավելի լայն ու բազմամակարդակ օրակարգ։ Եվ այստեղ, քաղաքագետի խոսքով, հենց նույն Հայաստանի համար ՀԱՊԿ-ի նշանակությունը ճշտելն է։

«ՀԱՊԿ-ում շատ լուրջ Հայաստանն առաջ է քաշում լիքը խնդիրների կարգավորման նորմատիվ բազային վերանայում, և այս առումով՝ հետաքրքիր է ժամանակ առաջ Հայաստանի արտգործնախարի հարցազրույցը, որտեղ ակնհայտորեն խոսվում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը պետք է փոփոխություններ մտցնի իր կանոնադրության մեջ։ Եվ սրան էլ գումարում ենք այն, որ վարչապետն ու Մնացականյանը չեն թաքցրել, որ օրակարգում ավելի լայն հարց կա, այն է՝ ՀԱՊԿ-ի ներսում երկրների վերաբերմունքն է միմյանց նկատմամբ ու միմյանց նկատմամբ վարած քաղաքականությունը, որը շատ դեպքերում անցնում է ոչ թե թույլատրելիի սահմանը, այլ վերածվում է թշնամականի։ Եվ պատկերացրեք մի գագաթաժողով՝ նախագահների մակարդակով, որի անդամ պետության հարցերին մյուսները պատասխաններ չունեն»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: Factor.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդը վերջանում է դեկտեմբերի 5-ին, իսկ դետեմբերի 6-ից Նիկոլ Փաշինյանն արդեն աշխատանքի է։

Անի Սահակյան