Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

FactorTV-ի հրապարակումից հետո կալանքից ազատ արձակված 50-ամյա Հայկ Ստեփանյանի խնամքին են վերադարձվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում գտնվող նրա երկու անչափահաս երեխաները։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Factor TV-ին ահազանգել էր 52 օր հացադուլ հայտարարելուց հետո կալանքից ազատ արձակված Հայկ Ստեփանյանը՝ նշելով, որ իրեն հավաստիացրել են՝ ազատ արձակվելուց հետո կարող է կրկին երեխաների խնամքով զբաղվել։

 

«Իմ անչափահաս երեխաները խնամքի կենտրոն են տարվել 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ ինձ ձերբակալեցին։ Երեխաներին համոզել են, ասել են՝ մի վեց օրով ենք տանում, սկզբից Քանաքեռի մանկատուն, հետո տեղափոխել են Կապան։ Ինձ էլ ասեցին՝ հենց դուրս եկար, մենք երեխաներին կվերադարձնենք, դու միայնակ խնամակալն ես։ Հիմա երկու շաբաթ է՝ ազատ եմ արձակվել, բայց օրեր են քաշում, սուտ տարբեր բաներ խոսում, չեն տալիս երեխեքիս։ Երեխաներն էլ խուճապի մեջ զանգում են՝ բա ինչի՞ չեն մեզ բերում, պապա ջան, ե՞րբ կգանք, կարոտել ենք»,- պատմել էր Ստեփանյանը։

Նրա 15-ամյա որդին, ի նշան բողոքի, որ իրեն և քրոջը չեն վերադարձնում հորը, դիմել էր ծայրահեղ քայլի՝ հացադուլի։ Factor TV-ն հրապարակումն արել էր, երբ տղան հացադուլի 4-րդ օրն էր անցկացնում։ Արդեն հաջորդ օրը դեռահասին հորդորել էին դադարեցնել այն՝ խոստանալով, որ առաջիկա օրերին ինքն ու քույրը կրկին հոր խնամքին կվերադարձվեն։ Արդեն այսօր՝ հրապարակման չորրորդ օրը, հայտնի դարձավ, որ երեխաները վերադարձել են տուն՝ հոր մոտ։

Ռոզա Վարդանյան