660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

ՀՀ Կառավարությունը զգալի ֆինանսական միջոցներ՝ 660,000 ֆունտ սթերլինգ կհատկացնի միջազգային իրավական հարթակներում երկրի շահերի ներկայացման և պաշտպանության նպատակով։ Այս նախագիծը Կառավարության հուլիսի 23-ի օրակարգում էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

660,000 ֆունտը համարժեք է ավելի քան 320 միլիոն դրամի։ Այս միջոցներն ուղղվելու են միջազգային դատարաններում և արբիտրաժներում ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված փաստաբանական և իրավաբանական ծառայությունների ֆինանսավորմանը, միջազգային ատյանների կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովմանը։

Հարկ է նշել, որ որոշման նախագծի որոշ հատվածներ ունեն «հույժ գաղտնի» կարգավիճակ, որի բովանդակությունը հայտնի չէ: Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է գաղտնի ընթացակարգով։

Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով, ինչը նպատակ ունի ապահովել Հայաստանի պատշաճ ներկայացվածությունը միջազգային իրավական գործընթացներում

Թե կոնկրետ որ գործերին է վերաբերում այս ֆինանսավորումը, որոշման նախագծում նշված չէ։

Արփի Հակոբյան