Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
Նիդերլանդցի մասնագետ Մարկ վան Բոմելը կգլխավորի ֆուտբոլի Բելգիայի հավաքականը, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերում։ 49-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստը կփոխարինի ֆրանսիացի Ռուդի Գարսիային, որն ԱԱ-2026-ից հետո հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։
Մարկ վան Բոմելը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նիդերլանդական ՊՍՎ-ն, գերմանական «Վելֆսբուրգը» և բելգիական «Անդերլեխտը»։

