Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել և մեկնել Փարիզ
Քաղաքականություն
03.12.2018 | 11:04Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։
Տեղեկություն Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Վարդանիսի համայնքապետարանից;
«Այսօր առավոտյան Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,- մեզ հետ զրույցում հասատեց քաղաքապետարանի լրատվականի պատասխանատուն։
Ըստ մեր տեղեկությունների՝ Հարությունյանը արտագաղթել է Փարիզ։
Նշենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։