ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ պատգամավորի մանդատ ստացած, սակայն կալանավորված Դավիթ Ղազարյանի հետագա իրավական գործընթացները ԿԸՀ-ի իրավասության շրջանակում չեն։

Մեր հարցին՝ ինչպես է կարգավորվում այն իրավիճակը, երբ անձը միաժամանակ գտնվում է կալանքի տակ և ստացել է պատգամավորի մանդատ, Հովակիմյանը պատասխանեց, որ այդ հարցն արդեն Դատախազության, Դավիթ Ղազարյանի և նրա փաստաբանների իրավական քննարկման առարկան է։

«Վկայականը տվել ենք, բայց հետագա իրավական գործընթացներն արդեն Դատախազության, պարոն Ղազարյանի և նրա փաստաբանների տիրույթում են։ Եթե չեմ սխալվում, նման իրավիճակ եղել է նաև 2021 թվականին, և հենց դրա արդյունքում էլ Սահմանադրական դատարանը կայացրել է համապատասխան որոշումը, ըստ որի՝ պատգամավորի լիազորությունները ստանձնելուց հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար անհրաժեշտ է նաև Ազգային ժողովի համաձայնությունը»,- ասաց Հովակիմյանը։

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախկինում ներկայացված դատախազական միջնորդությանը՝ ԿԸՀ նախագահը շեշտեց, որ այն չի մերժվել, այլ վերադարձվել է։

Նրա խոսքով՝ պատճառը եղել է այն, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, պատգամավորի թեկնածուի իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և այդ փուլում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլևս իրավասու չէր քննարկելու միջնորդությունը։

Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է ինչպես պատգամավորի թեկնածուին, այնպես էլ ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորին, և այդ երկու կարգավիճակներում քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ԿԸՀ-ի համաձայնությունը։

Հովակիմյանի խոսքով՝ երբ Դավիթ Ղազարյանը դեռ պատգամավորի թեկնածու էր, Դատախազության միջնորդությունը ներկայացվել էր ԿԸՀ, հանձնաժողովն այն քննարկել էր և բավարարել։

ԿԸՀ նախագահը նաև ընդգծեց, որ հանձնաժողովը նման միջնորդություններ քննարկելիս չի գնահատում քրեական գործի ապացույցները կամ մեղադրանքի հիմնավորվածությունը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատարանի գործառույթ չի իրականացնում։ Մենք չենք գնահատում՝ ապացույցները թույլատրելի՞ են, հիմնավոր կասկած կա՞, թե՞ ոչ։ Մենք դիտարկում ենք բացառապես թեկնածուի ընտրական իրավունքների պաշտպանության հարցը, որպեսզի նրա ընտրվելու իրավունքը չխախտվի»,- ասաց նա։

Հովակիմյանը հիշեցրեց, որ ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ունեցել է նաև հունիսի 5-6-ին ներկայացված մի շարք միջնորդություններ, սակայն դրանք քննության է առել միայն ընտրությունների ավարտից հետո՝ առաջնորդվելով հենց թեկնածուների ընտրական իրավունքների պաշտպանության սկզբունքով։

«Նախաքննության գաղտնիքի տերը Դատախազությունն է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը որևէ իրավունք չունի հրապարակելու մեղադրանքի բովանդակությունը կամ նախաքննության նյութերը»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ-ում կան Դատախազության այլ միջնորդություններ ևս, սակայն դրանք վերաբերում են անձանց, որոնք այլևս չունեն ընտրված, բայց լիազորությունները չստանձնած պատգամավորի կարգավիճակ։ Այդ պատճառով, ըստ նրա, դրանք կրկին կվերադարձվեն Դատախազությանը։

«Այս պահին իրավական տեսանկյունից քննարկման ենթակա է միայն մեկ միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։