Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա

Լուրեր

06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
Բոլորը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։

«Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19։30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։