Մարդիկ, որոնց աշխատանքը մետաղից ուժ է ստեղծում․ ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ Քաջարանի Մշակույթի տանը միջոցառում էր կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 18 աշխատակիցներ պարգևատրվեցին երկարամյա աշխատանքի ու մասնագիտական ներդրման համար։

Կոմբինատի աշխատանքն ու տարվա արդյունքներն ամփոփելիս կոմբինատի գլխավոր տնօրեն  Ռոման Խուդոլին նախ շնորհավորեց ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ապա խոսեց արտադրական ցուցանիշների աճի և առաջիկա ծրագրերի մասին։

«1,5 տարվա ընթացքում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել սարքավորումների ձեռքբերման ու արտադրական ակտիվների արդիականացման նպատակով։ Սա ընկերության համար ներդրում է ապագայի մեջ։ Այս տարի կարևոր առաջընթաց ենք գրանցել նաև կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման ոլորտում։ ԶՊՄԿ-ն դարձավ Հայաստանի միակ ընկերությունը, որը միացավ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին։ Վերջին երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշը բարելավվել է 20 կետով՝ գերազանցելով համաշխարհային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը»։

Խուդոլիի խոսքով՝ ոլորտն առաջիկայում ունի զարգացման մեծ ներուժ, իսկ Հայաստանի ընդերքով հետաքրքրված են նաև միջազգային ներդրողները։

«Կարծում եմ՝ ոլորտն ունի հսկայական ապագա, հատկապես՝ Հայաստանում։ Այստեղ արդեն ներդրումներ են կատարում ոչ միայն տեղական ընկերությունները, այլև բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ։ Սա հիմնական ցուցանիշն է և խոսում է այն մասին, թե որքանով են նրանք իրականում հավատում Հայաստանի ընդերքի ներուժին։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ կարծում եմ, որ ոլորտը դեռևս թերագնահատված է իր զարգացման տեսանկյունից, սակայն առջևում կան հսկայական հեռանկարներ։ Մենք հիմա սպասում ենք, թե երբ կսկսի գործել «Լիդիան»-ը, քանի որ դա, իրականում, մեծ աջակցություն կլինի ամբողջ ոլորտի համար»,- ասաց Խուդոլին։

ԶՊՄԿ ընկերության տնօրենի առաջին տեղակալն էլ խոսեց ոլորտի զարգացման, թվայնացման և միջազգային չափանիշների ներդրման մասին։ Վարդան Ջհանյանի խոսքով՝ շարունակվում է նաև կոմբինատի տեխնիկական վերազինումը․ ձեռք են բերվում նոր մեքենաներ, արդիականացվում է հարստացուցիչ ֆաբրիկան։ 

«Ե՛վ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և՛ մնացած բոլոր մեր գործընկեր կազմակերպությունները գրանցելու են աճ, որովհետև դա պայմանավորված է և՛ լավ արդյունքներով արտադրական առումով, և նաև պղնձի, մոլիբդենի, ոսկու գները շատ բարձր են՝ համեմատած նախորդ տարիներին: Ես կարծում եմ՝ այս տարի կամ մյուս տարի կլինի ռեկորդային տարի մեր ոլորտի վճարված հարկերի տեսանկյունից»։

Այս տարվա միջոցառումը միայն մասնագիտական ամփոփում չէր․ այն նաև հնարավորություն էր՝ ներկայացնելու Սյունիքի մշակույթն ու մարդկանց։ Միջոցառման շրջանակում բացվեց ԶՊՄԿ-ի լուսանկարիչ, օպերատոր Նվեր Զելյայի ցուցահանդեսը։ Ավելի քան երեք տասնամյակ նա իր տեսախցիկով պահպանել է Սյունիքի մարդկանց, բնության ու պատմության դրվագները։

«Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակեցին, օգնեցին: Առանձնահատուկ շնորհակալություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը և մեր թիմին այս հրաշալի հնարավորության, վստահության և աջակցության, և իմ ստեղծագործական ճանապարհը գնահատելու համար»,- իր խոսքում ասաց Զելյան։

Իսկ օրվա վերջում հանքարդյունաբերողի օրն ամփոփվեց Մշակույթի տան բակում, որտեղ կազմակերպվել էր տոնական համերգ։

Ի դեպ, ԶՊՄԿ-ի աշխատանքի մաս է կազմում նաև Սյունիք օդանավակայանը։ Երևանից-Կապան և Կապանից Երևան կարելի է հասնել նաև օդային ճանապարհով՝ ընդամենը 40 րոպեում։ ԶՊՄԿ-ին պատկանող ինքնաթիռը նախատեսված է 17 ուղևորի համար, մեկ ուղղության տոմսի արժեքը 20 հազար դրամ է։

Հայաստանի միակ ներքին՝ Երևան-Կապան-Երևան չվերթը սպասարկում է «ՆովԷյր» ավիաընկերությունը՝ շաբաթական իրականացնելով 7 թռիչք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան