ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պահպանությունը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը։ Գործընթացի համար նախատեսվում է ավելացնել սահմանապահ զորքերի անձնակազմը, ներդնել ծառայության համալրման նոր մեխանիզմներ և փոփոխել ԱԱԾ համակարգում ծառայության մի շարք պայմաններ։ Այս մասին նշված է ԱԱԾ-ի մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի հիմնավորման մեջ։

Փաթեթը ներառում է փոփոխություններ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում։

Նախագծի հիմնավորմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական պահպանության ստանձնումը պահանջելու է լրացուցիչ մարդկային ռեսուրսներ։ Այդ նպատակով առաջարկվում է ԱԱԾ համակարգում ևս ներդնել «Պատիվ ունեմ» ծրագիրը։ Այն հնարավորություն կտա նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած քաղաքացիներին ավարտելուց հետո պարտադիր ծառայության փոխարեն պայմանագրային զինվորական ծառայության ներգրավել ԱԱԾ-ում։

Նախատեսվում է նաև սահմանապահ զորքերում տարածել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում գործող որոշ կարգավորումներ։ Ուսումնական փուլն ավարտած պայմանագրային զինծառայողները քննությունների արդյունքներով կհամարվեն ատեստավորված, եթե նշանակվեն ստացած մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Նույն մոտեցումը կգործի նաև Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար։

Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 2023-2024 ուսումնական տարվանից իրականացվում է սահմանապահ ստորաբաժանումների կառավարման մասնագիտությամբ քառամյա բակալավրի ծրագիր։ Առաջին երկու ուսումնական տարիներին ծրագրով նախատեսվել է տարեկան 10, իսկ 2025-2026 ուսումնական տարում՝ 20 տեղ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ մասնագիտությամբ սովորելու համար արդեն ստացվել է 46 դիմում։

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև ավագ սպայական կազմի ծառայողների համար սահմանված առավելագույն տարիքը 52-ից բարձրացնել մինչև 55 տարեկան, իսկ հերթական արձակուրդը թույլատրել բաժանել երեք մասի՝ ներկայիս երկուսի փոխարեն։

Կին ծառայողների համար նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկել հերթական զինվորական կոչումը կրելու ժամկետում։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ներկայում Պաշտպանության նախարարության և ԱԱԾ համակարգերի կին ծառայողների նկատմամբ գործում են տարբեր մոտեցումներ, որոնք առաջարկվում է միասնականացնել։

Նախագծերով սահմանվելու են նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերը, պայմաններն ու կարգը։ Գործող օրենքն աշխատակիցներին տալիս է այդ միջոցները կիրառելու իրավունք, սակայն, ըստ հիմնավորման, բավարար չափով չի հստակեցնում դրանց կիրառման դեպքերն ու սահմանները։

ԱԱԾ տնօրինությանը նախատեսվում է վերապահել սահմանապահ զորքերի զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերը, նկարագրությունն ու կրման կանոնները հաստատելու իրավասությունը, որն այժմ վերապահված է վարչապետին և Կառավարությանը։

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել պետական սահմանի պահպանության ընթացքում տեսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառումը։

Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա։ Կոնկրետ հաշվարկները, ըստ հիմնավորման, կներկայացվեն նախագծերից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում։

Եվգենյա Համբարձումյան