Բլոգեր Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հետ կապված հերքում պետք է տարածի և 100 հազար դրամ վճարի․ դատարանը վճիռ է կայացրել

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը պետք է հերքում տարածի Արցախի «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հետ կապված և նրան վճարի 100 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Կարաքեհյանի նախագահությամբ, վճռել է Ջալավյանի ներկայացրած հայցը մասնակի բավարարել՝ պարտավորեցնելով հերքում տարածել հետևյալ բովանդակությամբ․ «Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ և գրավոր տեքստ հրապարակելով (որը պահպանվում է իր ֆեյսբուքյան էջերում անժամկետ)՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»:

Բարձրաստիճան զինվորականը դատարանից պահանջել էր Բաղդասարյանից որպես փոխհատուցում բռնագանձել 500 հազար դրամ, սակայն դատարանն այն բավարարել է մասնակի և պարտավորեցրել բլոգերին՝ Ջալավյանին վճարել 100 հազար դրամ։

Հիշեցնենք՝ Ջալավյանը փետրվարին դատի էր տվել Բաղդասարյանին։ Նա դատարանից խնդրում էր պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «Facebook» սոցիալական կայքի՝ նրա վարած երկու էջերում իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները։

Մասնավորապես, Ջալավյանի հայցի համար հիմք էր հանդիսացել Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 5-ին հրապարակված տեսանյութը և կից գրառումը, որտեղ նա նշել էր, թե «Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին»։

 

Ռոզա Վարդանյան