17-ամյա պատանին ձերբակալվել է թմրանյութ տեղադրելիս․ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանները ձերբակալել են 17-ամյա մի պատանու, որը, ըստ իրավապահների, պատրաստվում էր թաքստոցների միջոցով իրացնել մարիխուանա։ Նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ քաշով 26 փաթեթ թմրանյութ, իսկ արդեն տեղադրված երեք փաթեթները հայտնաբերվել են վարութային գործողությունների ընթացքում։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։