«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Ֆինանսական ճգնաժամի մեջ ենք, որովհետև երկու-երեք ամիս վաճառք չենք ունեցել»,- ասում են Ռուսաստան ձկան արտահանման սահմանափակումների հետևանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայ ձկնաբույծները։

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ վաճառքը գրեթե ամբողջությամբ դադարել է, իսկ միլիոնավոր դրամների ամենօրյա ծախսերի գումարը շարունակում է կուտակվել։

«Մեր ամեն օրվա ծախսը կազմում է 2-2,5 մլն դրամ, ընդհանրապես ոչ մի դրամի վաճառք չենք իրականացնում։ Չենք կարողանում կեր գնել, հուսանքի գումարը վճարել, ոչ էլ ընթացիկ վարկերն ենք կարողանում վճարել»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ձկնարտադրությամբ զբաղվող Ռազմիկ Թադևոսյանը։

Մեկ այլ ձկնաբույծ՝ Հայկ Ասատրյանն էլ ավելացնում է․ «Լճեր ունենք, որ ձկներին կեր չենք տալիս, կերի խնդիր կա, հոսանքի վարձի խնդիր, աշխատավարձի խնդիր։ Եթե չես կերակրում, ավելի մեծ վնասներ ես կրում»։

Արարատի մարզի Սիս համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հրաչյա Գևորգյանի խոսքով՝ 100 մլն դրամից ավելի գումար է անհրաժեշտ յուրաքանչյուր ամիս ձկնաբուծարանի ծախսերը հոգալու համար։  Հարևան Հովտաշատ գյուղում էլ ձկի արտադրությամբ զբաղվող Ռազմիկ Թադևոսյանը նշում է՝ այս պահին լողավազաններում 200 տոննա ձուկ ունի, չգիտի՝ ինչպես իրացնել։

«Եվրամիության շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար»,- հունիսի 2-ից ձկնամթերքի արտահանման խնդրի առջև կանգնած տնտեսվարողներին ուրբաթ հայտնեց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«ՍԱՏՄ-ին արդեն պաշտոնապես դիմել է մեկ ընկերություն՝ ԵՄ շուկա հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու համար, սակայն հետաքրքրվածները շատ են։ Կարող եմ ասել, որ հանրապետությունում ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա»,- ասաց նա։

Եվրոպական շուկայով հետաքրքրված տնտեսվարողները, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։ Ռազմիկ Թադևոսյանը նշում է՝ յուրաքանչյուր տնտեսությանը 4-5 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ, որ կարողանան եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք ունենալ։

«Եթե հիմա ինձ գան ասեն՝ կարող ես այսօրվանից Եվրոպա ձուկ արտահանել, եվրոպացին այդ ձուկը մեզանից չի գնելու։ Սառեցման համակարգը, փաթեթավորման համակարգերը չունենք, ինչն իրենք են պահանջում»,- ասում է Ռազմիկ Թադևոսյանը։

Հրաչյա Գևորգյանը, որ եվրոպական շուկաներից ձկան կեր ու արտադրության համար տեխնոլոգիաներ է ներկրում, նշում է՝ միայն ֆինանսական միջոցները բավարար չեն. անհրաժեշտ է նաև ժամանակ՝ սարքավորումները ձեռք բերելու, տեղադրելու և փորձարկելու համար․ «ԵՄ ո՞ւմ ենք արտահանելու, այս պահին ուսումնասիրված չէ, գործընկերներ չունենք, լոգիստիկայից տեղյակ չենք, արժեքները, ժամկետները չգիտենք»։

Հրաչյա Գևորգյանը նշում է՝ արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթաց է սկսել։

«Մեր հնարավորությունների չափով հիմա սկսել ենք ստանդարտների համապատասխանությունը, բայց խնդիր է՝ ստանդարտներին տեղյակ մարդիկ շատ քիչ են, շինարարներ, կոնսուլտացիա անողներ չկան, այս ամենը խնդիր է թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսների առումով»,- ասում է նա։

Հուլիսի 20-ին ՍԱՏՄ-ն հյուրընկալելու է ԵՄ-ից 4 փորձագետի։ Կքննարկվեն առաջին խմբաքանակն արտահանելու հետ կապված մանրամասները: Մինչ այդ, տնտեսվարողն ասում է՝ իր պատրաստի արտադրանքը փչանում է։

«Ֆուռերի մեջ բեռնված կանգնած է, ճանապարհից հետ են եկել առաջին օրվանից, երբ սահմանափակումները մտան, չկարողացանք արտահանել, բայց արդեն ձուկը մաքրել էինք, հիմա սառնարանների մեջ կանգնած է»,-ասաց նա։

Ձկնաբույծները հաջորդ շաբաթ պատրաստվում են իրենց խնդիրները բարձրաձայնել Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան