Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Նոյեմբերյանի համայնքապետ, նախկինում Կողբ համայնքը ղեկավարած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ըստ մեղադրանքի՝ նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ նպաստել է, որ պետության միջոցներով վերակառուցված Բերդավանի պոմպակայանը դառնա մասնավոր ընկերության սեփականությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 70 մլն դրամի գույքային վնաս։

«Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Կողբ համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնեական դիրքն ու իշխանական լիազորություններն օգտագործել է համայնքի և պետության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, տեղեկանալով, որ իրավաբանական անձին պատկանող հողատարածքում գտնվող պոմպակայանում պետության միջոցներով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, ապահովել է, որպեսզի պետության կողմից կատարված ներդրումների արդյունքը դառնա իրավաբանական ընկերության սեփականությունը:

Այդ նպատակով Ա.Ա.-ն ապօրինի կերպով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տվել է Կողբ համայնքի 1-ին փողոց 31/1 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրավաբանական անձին պատկանող հողամասում 1999 թվականին պետական միջոցներով կառուցված և 2009 թվականի դեկտեմբերից որպես ինքնակամ կառույց հաշվառված Բերդավանի պոմպակայանի բարելավման շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ թույլտվությունը: Արդյունքում՝ պետական մարմնի կողմից կատարվել են 82 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ:

Այնուհետև, տեղյակ լինելով, որ նշված կառույցը պետական միջոցների հաշվին է կառուցված և որպես ինքնակամ կառույց ենթակա չէ օրինականացման, 2018 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ 200 հազար 600 դրամով, որպես ինքնակամ կառույց, հօգուտ իրավաբանական անձի՝ օրինական է ճանաչել պոմպակայանը և դրան կից կառույցները: Արդյունքում՝ պոմպակայանի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է իրավաբանական ընկերության սեփականության իրավունքը:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 62 հազար դրամ գույքային վնաս: Մասնավորապես՝ պետությունը ստիպված է եղել նույն անշարժ գույքը հողամասի հետ միասին 2024 թվականին իրավաբանական անձից ձեռք բերել 70 միլիոն 62 հազար դրամով, այն դեպքում, երբ նախկինում արդեն իսկ պետական միջոցների հաշվին իրականացրել էր պոմպակայանի վերակառուցման աշխատանքները՝ ներդնելով 82 միլիոն 83 հազար դրամ:

Դատախազի կողմից Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:

Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է գրավը:

Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին հաստատել է քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է Դատախազության տարածած հաղրդագրությունում։