Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը (USCIB) նախատեսում է գործարար պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք COP17 համաժողովին։ Այս հարցը քննարկվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և USCIB ղեկավարության հանդիպման ընթացքում, որի օրակարգում եղել են նաև կայուն զարգացման, ներդրումային համագործակցության և մասնավոր հատվածի ներգրավման հարցերը։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։

Քննարկվել է նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղրդագրությունում։