Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «քարով սատկացվելու» կոչ արած Նիկոլ Փաշինյանի աջակից Էդվարդ Ստեփանյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Գլխավոր դատախազությունից Factor.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ նշանակված է լեզվաբանական փորձաքննություն։ Ենթադրվում է, որ փորձաքննության նպատակն է պարզել՝ արդյո՞ք «քարով սատկացնելու» հրապարակային խոսքը պարունակում է բռնության կոչ։ Այս հայտարարությունը գառնեցի Էդվարդ Ստեփանյանն արել էր 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ընթացքում։ Քաղաքացու բռնության կոչը հրապարակել էր ՔՊ-ին պատկանող Civic․am-ը։

Ուշագրավ է, որ շուրջ ութ ամիս անց իրավապահները չեն դրսևորում այն շտապողականությունը, ինչին ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերի միջոցով ուղղված բռնության կոչերի դեպքում։

Factor․am-ը «Դատալեքս» համակարգից տեղեկացել էր, որ 2026 թվականի մայիսի 29-ին Շիրակի մարզի բնակիչ Ա.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ ֆեյսբուքյան էջով կատարել է հետևյալ գրառումը. «Ողջ-ողջ մեր ծնողներիս առաջ ՎԱՌԵԼ այս տականքին, թուրքի վիժվածքին»: Ա.Ս.-ին մեղադրանք ներկայացնելուց հետո նրա նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել, ապա ընդամենը կես ամիս անց գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության:

Ստացվում է՝ իրավապահները ՀՀ վարչապետին ուղղված բռնություն պարունակող հրապարակային խոսքի դեպքում գործել են շատ արագ, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված բռնության հրապարակային խոսքը կես տարուց ավելի ուսումնասիրում են։

Նարեկ Կիրակոսյան

 

Factor TV-ն հիշեցնում է ատելության խոսքի դեմ իր դիրքորոշման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով ընթերցողներին զերծ մնալ ատելության խոսք հնչեցնելուց և դրա տարածումից։