Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են «իրական խաղաղության» մեջ և վերականգնում են առևտրային կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ Այս մասին Reuters-ին ասել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան։ Սակայն Բաքուն պնդում է, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Հարավկովկասյան հարևանները 1980-ականների վերջից ի վեր պարբերաբար պատերազմի մեջ են եղել, հիմնականում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, նախքան անցյալ օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ նախնական խաղաղության համաձայնագրի հասնելը։

Reuters-ի անդրադարձում նշվում է, թե Ադրբեջանի համար պաշտոնական համաձայնագրի ստորագրման խոչընդոտ է ՀՀ Սահմանադրության նախաբանը, որը պարունակում է հղում խորհրդային դարաշրջանի մեկ այլ փաստաթղթի, որը կոչ է անում վերամիավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որն այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր։

Երկարատև խաղաղությունը կարող է վերաբացել առևտրային և տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում՝ ամրապնդելով Ասիայի և Եվրոպայի միջև կապերը՝ միաժամանակ վերաձևավորելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։

Նշվում է, որ շաբաթ Շուշի քաղաքում կայացած ֆորումի շրջանակում Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը բարձր է գնահատել  երկրների առաջընթացը դեպի խաղաղություն, այդ թվում՝ ուղիղ շփումների և երկկողմ առևտրի աճը։

«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այլ իրականություն»,- ասել է նա հարցազրույցում՝ մատնանշելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան մատակարարումների աճը։

Չնայած առաջընթացին՝ նա ասել է, որ Բաքուն պահպանել է իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք համարում ենք մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր Սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Հաջիևը։

Լրատվամիջոցը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ցանկանում է հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոխելու համար, և որ նոր կանոնադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս տարվա վերջ։
Սակայն նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, և պարզ չէ՝ արդյո՞ք ընդդիմությունը, որի շրջանում գերակշռում են ռուսամետ խմբերը, կմիանա իրեն։

Հաջիևն ասել է, որ միայն նախագծի հրապարակումը բավարար չէ խաղաղության գործարքը ստորագրելու համար։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից «լուրջ և դրական ազդանշաններ» է ստացել, որ տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից աջակցվող տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները կարող են սկսվել այս աշնանը։
«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) անվամբ առաջարկվող 43 կմ (27 մղոն) երկարությամբ միջանցքը կանցնի Հայաստանով և Ադրբեջանին կտա ուղիղ մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ և դեպի իր մտերիմ դաշնակից Թուրքիան։

Այս երթուղին ավելի լավ կկապի Ասիան Եվրոպայի հետ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգետիկ և առևտրային հոսքերը Ռուսաստանից հեռու՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։

«Մեր դիրքորոշումն այն է, որ սա (TRIPP-ը) պետք է իրականացվի հնարավորինս շուտ»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, Զանգիլան շրջանով ձգվող ենթակառուցվածքները մեծ մասամբ կավարտվեն մինչև 2026 թվականի վերջը, որից հետո այն կարող է միացվել Հայաստանի և Թուրքիայի նախատեսվող ենթակառուցվածքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի