Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ տնօրենն ու ավագ անտառապետը խարդախության միջոցով հափշտակել են աշխատակիցների աշխատավարձերի մի մասը՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը։ Վարույթն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կատարել է խարդախություն և վստահված գույքի հափշտակություն։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2023 և 2024 թվականների տարբեր ամիսների քաղաքացուն աշխատանքի ընդունելով, իր մոտ պահել է վերջինիս բանկային քարտը, այնուհետև ստացված աշխատավարձի մի մասը կանխիկ եղանակով տվել է նրան, իսկ մնացած մասը՝ հափշտակել:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, մեկ այլ քաղաքացու կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում կեղծ տեղեկություն է ներկայացրել վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որի արդյունքում նշված աշխատակցին փոխանցված աշխատավարձի մեծ մասը պահել է իրեն:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն մասնաճյուղի ավագ անտառապետի կողմից որպես սեզոնային բանվորներ ընդունած 7 քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 493.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք:

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ աշխատակցին՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով: Անտառտնտեսության ավագ անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։