Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտվածության խնդիրները փոխկապակցված մոտեցմամբ լուծելու անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ որպես COP17-ի նախագահող երկիր, համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ կայուն զարգացման նպատակների առաջմղման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կամրջելով գիտությունը, քաղաքականությունը և փորձառությունը՝ հասցեագրելու մոլորակային եռակի ճգնաժամը․ սիներգիաների ամրապնդումը հանուն ԿԶՆ-ների և 2030թ․-ից հետո կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտվածության խնդիրները փոխկապակցված մոտեցմամբ հասցեագրելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտել է Բելեմում Ռիոյի կոնվենցիաների գործող և առաջիկա նախագահությունների կողմից ստորագրված սիներգիաների վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությանը: Հավելել է, որ COP17-ը կարող է նպաստել այդ քաղաքական հանձնառության հետագա ամրապնդմանը և միջազգային հանրության աջակցության ընդլայնմանը։

Մոլորակային եռակի ճգնաժամի արդյունավետ հաղթահարման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ազգային մակարդակում ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիր կողմերի լիարժեք ներգրավվածության ապահովումը։ Ներկաների ուշադրությանն են ներկայացվել այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման և կայուն ապագայի ապահովման ուղղությամբ բոլոր գործընկերների հետ համագործակցելու հարցում, այդ թվում` որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջիկա նախագահող երկիր»։