Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
Բոլորը

Ի՞նչ քաղաքական նարատիվներ են շրջանառվել ընտրություններից առաջ և հետո, ո՞ր ալիքներն են դրանք տարածել և ինչպես է արձագանքել լսարանը։ Ընտրությունների շրջանում քաղաքական պայքարը տեղափոխվել էր նաև թվային հարթակ, այս դեպքում՝ youtube-ի հայկական տիրույթ։

Media.am-ի մեր գործընկերներն ուսումնասիրել են յութուբյան 17 ալիքներ և 16 քաղաքական նարատիվ կամ պատում, որոնք տարածվել են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ շրջանակների կողմից։

ԶԼՄ-ներից բացի՝ դիտարկել են մեծ լսարան ու դիտումներ ունեցող տարբեր քաղաքական ուղղվածության բլոգերների էջեր։ Ուսումնասիրվել է թե՛ ալիքների բովանդակությունը, թե՛ դրանցում գեներացված մեկնաբանությունները։

«Մեկնաբանությունների ու տեսանյութերի միջոցով տարածման տեսանկյունից օրինաչափությունը բավական հետաքրքրիր է ու շատ կոնտրաստային։ Անմիջապես նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածումը այսպես է եղել, եթե տեսանյութերում հիշատակումները 60-ից ավելի են եղել, ապա մեկնաբանություններում պատումների հիշատակումը հասել է մոտ 300-ի։ Ու այն արդյունքները, որը,  ստացել ենք ընդհանուր թվով, հիմնականում արտացոլել են մեկնաբանությունների տվյալները, այլ ոչ թե տեսանյութերի»,- ասում է Media.am-ի լրագրող Լուսինե Ոսկանյանը։

Հետազոտության ընթացքում հավաքագրված տեսանյութերն ու դրանց մեկնաբանությունները վերլուծվել են DisInt.ai հարթակի միջոցով։ Այն հնարավորություն է տվել քանակական տվյալներից բացի հասկանալ նաև լսարանի արձագանքը՝ դիտարկելով ավելի քան 31,400 տեսանյութ և 250 հազար մեկնաբանություն։

«Այս հարթակը կոչվում է DisInt.ai։ Այն ստեղծվել է մեր գործընկեր Պավել Լիբերի և իր թիմակիցների կողմից։ Այն աշխատում է արհեստտական բանականության միջոցով: Այս աշխատանքը անհատապես կամ մարդու ձեռքով կարող էր տարիներ, ամիսներ տևել, իսկ այս դեպքում, ամենօրյա ռեժիմով թարմացվում է, մենք նոր տվյալներ ենք ստանում»,- ասաց Լուսինեն։

«Իշխանությունը «խաղաղության» անվան տակ երկիրը տանում է նորանոր կորուստների», «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը», «Իշխանության ձախողված արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է բախման թատերաբեմի՝ վտանգելով Իրանի հետ կապն ու պետականության գոյությունը «կամ-կամ»-ի կործանարար ընտրության պատճառով»․ մշտադիտարկման շրջանում տեսանյութերում և մեկնաբանություններում ամենից շատ տարածված են եղել հենց այս նարատիվները։

Media.am-ն ավելի վաղ մշտադիտարկել էր 14 յութուբյան ալիք և 15 նարատիվ՝ տարեսկզբից մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Լուսինեն նշում է, որ եթե նախորդ ուսումնասիրության ընթացքում հիմնականում դիտարկել էին ընդդիմադիր դիրքորոշում ունեցող էջերի տարածած նարատիվները, ապա այս անգամ ուսումնասիրել են իշխանական կողմնորոշում ունեցող ալիքները։

«Իմ ամենասիրելի հատվածը վերաբերում է դինամիկային, որը վիզուալ ցույց է տալիս, ինչպես են պատումները տարածվել: Օրինակ, կարմիրով նշվածը «Իշխանությունը «խաղաղության» անվան տակ տանում է երկիրը նորանոր կորուստների» պատումն է, որն ինչպես տեսնում եք հաստատուն գնացել է և հետո ակտիվացել է քարոզարշավի շրջանում»։

Գործիքի միջոցով ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ քաղաքական նարատիվների զանգվածային տարածման և տեղեկատվական ազդեցության մեծացման հիմնական բաժինը ընկել է մեկնաբանությունների տիրույթի վրա։

Համակարգը նույնականացրել է 710 կասկածելի վարք ցուցաբերող օգտատեր։ Հուլիսի 10-ի դրությամբ դրանցից 53-ին համակարգը որպես բոտ է նույնականացրել։ Լուսինեի խոսքով՝ թեև հնարավոր չէ հաստատապես պնդել, որ մեկնաբանողը բոտ է, սակայն, համակարգը կասկածելի վարք է նկատում այդ օգտատերերի շրջանում։

«Կարևորն այն է, որ մենք ամբողջովին չենք վստահում հարթակին, ու կարող ենք ձեռքով ստուգել բոլոր մեկնաբանությունները, հասկանալ՝ դրանք ոնց են աշխատում, տվյալ օգտատերը որտեղ է մեկնաբանություն կատարում, որպեսզի երկրորդ անգամ ստուգենք, վերահաստատենք արդյոք ճշմարտացի է մեզ հասցված ինֆորմաիցան, թե ոչ»,- նշում է Լուսինեն։

Media.am-ը Disint.ai գործիքի կիրառմամբ այսքանով չի ավարտում մշտադիտարկումը։ Տվյալները թարմացվում են ամեն օր, իսկ առաջիկայում գործիքի միջոցով ուսումնասիրվելու են ոչ միայն յութուբյան ալիքներում տարածվող, այլև TikTok-ում և Telegram-ում շրջանառվող նարատիվները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան