ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ստեփանավանի «88» սուպերմարկետին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրել է մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Դրանք վերաբերում են արտադրական տարածքի պատերի և առաստաղի վիճակին, աշխատանքային մակերեսներին, ինչպես նաև հացաթխման համար օգտագործվող պարագաների մաքրման և ախտահանման պահանջների չպահպանմանը։

ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝

– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված են եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման»:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից հուլիսի 14-ին «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։