2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունը։ Հինգ տարի անց հայտնաբերված Ա․Մ․-ն մեղադրվում է սպանությանն օժանդակելու և ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու համար, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բակում մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա․Պ․-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 7 համակատարողների մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, իսկ սպանությանն օժանդակող անձի՝ Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2026 թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Մ․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են սահմանափակ խոցելիությամբ ինքնաշեն ողորկափող հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Ա․Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղրդագրությունում։