Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Դավթաշենի գերեզմանատան մոտ համայնքային ոստիկանության ծառայողները կասկածելի վարք դրսևորած վարորդի մեքենայից նետված տուփում հայտնաբերել են չորս փաթեթ՝ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամին։ Տղամարդը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս փաթեթ է, որը 400 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։
Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։