ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եվրամիությունը պետք է աջակցի ադրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ սեպտեմբերին Բաքու մեկնելու նախաձեռնությունը։ Այս մասին Factor. TV-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային (Christian Solidarity International) իրավապաշտպան կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը։

 

Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ի թիվս այլոց, նամակ է գրել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ Նա խնդրել է ԵՄ աջակցությունը՝ կանանց մարդասիրական պատվիրակության Բաքու անվտանգ այցն ապահովելու, հայ բանտարկյալներին հանդիպելու, նրանց նամակներ, լուսանկարներ ու թույլատրելի անձնական իրեր փոխանցելու հարցում։

«Դա մեծ դիվանագիտական ջանքեր կամ քաղաքական կապիտալ չի պահանջի. պարզապես պետք է հայտարարել, որ աջակցում են դրան, և խնդրել Ադրբեջանին թույլ տալ պատվիրակության մուտքը։ Կարծում եմ՝ սա շատ լավ գաղափար կլինի և Ադրբեջանին ցույց կտա, որ նրանք չեն կարող անել այն ամենը, ինչ ցանկանում են ու երբ ցանկանում են»,-  նշեց Ջոել Վելդկամպը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, չպահանջելով Ադրբեջանից ազատ արձակել հայ պատանդներին, փաստացի ընդունում է Ադրբեջանի գործողությունները․ «Նրանք ընդունում են, որ հակամարտությունները լուծելու, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չեղարկելու և էթնիկ զտումներ իրականացնելու համար կարելի է կիրառել ռազմական ուժ»։

Վելդկամպը կարծում է՝ Եվրամիությունը, որդեգրելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու ուղին, հայ գերիների ազատ արձակման գործում կարող էր որոշիչ դերակատարում ունենալ, ինչը, սակայն, չի արել։  Նա բավարար չի համարում Ադրբեջանում պահվող  գերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց ազատ արձակելու մասին Եվրախորհրդարանի բանաձևերը։

«Ու թվում է, թե Ադրբեջանն այսօր կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է: Մի քանի օր առաջ ես տեսա Ալիևի ելույթը Շուշիում, որտեղ նա ասում էր. «Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ գոհ ենք Եվրոպական միությունից, հոյակապ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, Վաշինգտոնն էլ մեր կողմից է»: Այսինքն՝ բոլորն Ալիևին տալիս են այն ամենը, ինչ նա ուզում է։ Հետեւաբար, նրա համար բոլորովին նոր իրավիճակ կլինի, եթե Եվրոպան հրաժարվի իրեն ինչ-որ բան տալուց»,- կարծում է իրավապաշտպանը։  Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է  որոշակի դիմադրություն ցույց տա և գերիների հարցը դարձնի Ադրբեջանի հետ երկխոսության անկյունաքար։

Վելդկամպը վտանգավոր է համարում տարածաշրջանում Թուրքիայի աճող դերակատարությունը․ «Անկարայում անցած շաբաթ կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընդգծեց, թե ինչպես է Թուրքիան հայտնվում որոշումների կայացման կենտրոնում տնտեսական և անվտանգային մի շարք հարցերում, որոնք ազդում են Եվրոպայի վրա»։

Նրա կարծիքով՝ Եվրոպան իր համար նոր խնդիրներ է ստեղծում՝ այսքան հզորացնելով Թուրքիային, որտեղ ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիրներ կան․

«Իրականում, Թուրքիան կարող է դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ամենամեծ հաղթողը, և դա ամենևին էլ ձեռնտու իրավիճակ չի լինի Եվրոպայի համար։ Ուստի Եվրոպան պետք է շրջահայաց լինի, որոշակի ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք ավելի լավ վերաբերվեն Հայաստանին։ Դա նաև ավելի լավ կդիրքավորի Եվրոպային ապագայում»։

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության փակումից հետո հայ պատանդների ընտանիքները չունեն հավաստի տեղեկատվություն նրանց առողջական վիճակի, պահման պայմանների կամ բժշկական օգնության հասանելիության մասին։

Կարո՞ղ են հայկական ու միջազգային կազմակերպությունները միջնորդել, որ Եվրամիությունը խումբ ուղարկի Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու։

Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը Factor.TV-ին հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Սակայն փակագծերը չի ցանկանում բացել․ «Չեմ կրնար ավելին ասել, որովհետև պիտի հակազդեն, պիտի խանգարեն և այլն, գիտեք, մենակ մենք չենք աս աշխարհի մեջը, դժբախտաբար, շատ թշնամիներ ունենք և զորավոր թշնամիներ ունենք»։

Հուլիսի 14-ին  Եվրոպական խորհրդարանում «Հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը կազմակերպվել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի աջակցությամբ։

Համաժողովում հնչած ուղերձները, քննադատությունն ու առաջարկները կարո՞ղ են ազդել մասնավորապես ԵՄ գործադիր մարմնի  գործունեության վրա։  Ըստ Գասպար Կարապետյանի՝  գործնական արդյունքն անմիջապես չի լինի,  բայց «փոքր քարեր դնելով կարելի է շինարարությունն ավարտել»։

Factor.TV-ն Վերոնիկա Զոնաբենդի նամակի վերաբերյալ հարցում է  ուղղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակ։  Պատասխանը ստանալուն պես` կհրապարակենք։

 

Կարինե Ասատրյան

Բրյուսել