Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Կողմերը քննարկել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումները, հմտությունների զարգացումն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան համատեղ ծրագրերի իրականացումը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին:

Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները, հմտությունների զարգացման, աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման  ոլորտում ներկայում ակտիվ բարեփոխումներ են ընթանում և Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել․

«Շարունակաբար ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ այն հնարավորինս տեղայնացնելու և ըստ մեր կարիքների կիրառելու նպատակով: Այս համատեքստում անչափ կարևոր է նաև Էստոնիայի մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը և արդյունավետ մոդելների ուսումնասիրումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա գործընկերներին իրազեկել է, որ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար փաստաթուղթ: Նոր օրենքով միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման  համար առանցքային ուղղություն է դիտվում աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, ոլորտում դասավանդողների մասնագիտական վերապատրաստումները և կառավարման արդյունավետության բարելավումը:

Անդրադառնալով համագործակցությանը՝ նշվել է, որ Էստոնիայի քաղաքացիական հասարակության, պետական ​​հաստատությունների և մասնավոր հատվածի փորձագետների հետ համագործակցությամբ  Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնը (ESTDEV) մշակում է գործընկեր երկրների  կարիքներին համապատասխանող նորարարական լուծումներ, և Հայաստանը ևս դիտարկվում է որպես գործընկեր երկիր: Քննարկվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և շրջանավարտների շարժունությանը, փորձի փոխանակմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։