Այս զգայուն թեման շարունակելը վայել չէ քաղաքական էլիտային ու մեր ժողովրդին․ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը՝ Արցախի նախագահին ուղղված Փաշինյանի հորդորի մասին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Երեկ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանին հորդորեց կարգի հրավիրել իր մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին՝ ասելով, որ տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը:

«Ես հարցեր ունեմ, և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում են Արցախից՝ Նիկոլ Փաշինյանի երեկ՝ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի մասին հայտարարություններից հետո երկուստեք որոշվել է պահպանել լռություն։ Համենայնդեպս, Արցախի շատ պաշտոնյաներ, որոնք նախկինում հաճույքով հարցազրույցեր էին տալիս, այսօր ամեն գնով խուսափում էին թեմային անդրադառնալ։ Լրագրողների համար միշտ բաց Դավիթ Բաբայանն ինքն էլ, հարցը լսելուց հետո, առաջարկեց ավելի ուշ զանգել ու այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին։

Factor.am-ը, այնուամենայնիվ, այս թեմայի շուրջ զրուցել է Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ։

-Պարոն Բալայան, ինչո՞ւ են Ղարաբաղից խառնվում Հայաստանի նախընտրական քարոզարշավին։

-Դավիթ Բաբայանի ասածն ավելի շատ վերաբերում էր Սասուն Միքայելյանի ասածին, (որ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը ) գոնե ես նրա այլ խոսք չեմ ընթերցել։

-Նիկոլ Փաշինյանն ինքն այդ կարծիքին չէ ու ասում է՝ պատկերացրեք իմ խոսնակն անընդհատ Բակո Սահակյանի մասին ինչ-որ հայտարարություններ անի։

-Խնդիրը դարձավ քննարկումների նյութ։ Իմ մոտեցումն այն է, որ չնայած 2 հանրապետություններն էլ, ինչպես ասում են, հարազատ միջավայր է, մեկ ժողովուրդ, երկու պետականություն են, համենայնդեպս, կարծում եմ՝ ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ չպետք է փորձել կատարել․․․մանավանդ՝ զգայուն հարցերի նկատմամբ, որոնք կարող են որոշակի հակասություններ առաջացնել։Եվ ինձ թվում է՝ երևի թե ճիշտ չի լինի էս թեման շարունակել․ թե՛ լրագրողների, թե՛ քաղաքական գործիչների կողմից այս թեման անընդհատ քննարկման նյութ դարձնելը, որովհետև քննարկման պարագայում նորից կրքեր են սկսում շիկանալ։ Դա պետք չէ ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ Արցախի։ Առավել ևս՝ հայ ժողովրդին։ Մի հարց, որը ոչինչ վնասից բացի չի տալիս, ի՞նչ իմաստ ունի այդ հարցն անընդհատ փորփրել, խոսել, պատասխան ստանալ՝ նորից խոսել։ Սա ոնց ասեմ՝ վայել չէ քաղաքական էլիտային ու մեր ժողովրդին։

-Չեք համարո՞ւմ, որ սա խոշոր սկանդալ էր, նման բան երբևէ չի եղել, երբևէ։

-Այդքան էլ այդպես չէ։ Ես մեր պետականության ժամանակահատվածի ողջ գործընթացներին և՛ մասնակից եմ, և՛ տեղյակ եմ․․․ ինչո՞ւ չէ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է էդպես եղել, երբ Արցախի ժողովրդի ընտրած ԱԺ նախագահին, որը նաև երկրի ղեկավարն էր, Հայաստանի Հանրապետության նախագահը չէր ընդունում։ Նման խնդիրներ, այսինքն, եղել են։ Ու այս պատմական դրվագներն էլ, գտնում եմ, որ պետք չէ նորից փորփրել։ Բայց ուզում եմ հիշել, որ առ ժամանակ առաջ և էս վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ինքն ավերապահ պաշտպանում է Արցախի Հանրապետության ղեկավարությանը, Արցախի ղեկավարությունն էլ հայտարարել է, որ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը։ Այնպես որ, նորմալ հարաբերություններ են։

-Ղարաբաղում ոչ բոլորն են այդ կարծիքին։ Հայկ Խանումյանն, օրինակ, հայտարարում է, որ Բակո Սահակյանն ու ողջ վերնախավը լինելով Սարգսյանի ու Քոչարյանի քաղաքական հենարանը, նույնքան ռևանշիստական տրամադրություններ ունեն։

-Դե, Հայկ Խանումյանն էդպես պետք է ասի, բայց ես փաստերն եմ արձանագրում,Դուք էլ մամուլը նայեք՝ ՀՀ վարչապետն այդ կարծիքն է ասել, ԱԺ նախագահը՝ նույնպես։ Եվ ճիշտն այն է, որ 2 հայկական պետությունների ղեկավարներն ունենան ջերմ հարաբերություններ, աշխատանքային, գործնական, ինչու ոչ՝ ընկերական։

-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Ղարաբաղից մի քիչ «համը հանեցին» ու Նիկոլ Փաշինյա՞նն էր, որ պետք է ասեր, թե ինչու է Արցախի նախագահի խոսնակն անդրադառնում իրեն։

-Նորից եմ ասում ՝ չգիտեմ վարչապետի պաշտոնակատարն ինչ նկատի ունի, բայց ես Դավիթ Բաբայանի երկու ասած եմ ընթերցել ու խոսքն ավելի շատ Սասուն Միքայելյանի էդ արտահայտած մտքին էր վերաբերում։

-Լավ, ճի՞շտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ արցախցի պաշտոնյաների երեխաները չեն ծառայել, առանջնագծում չեն եղել։

-Ես ինչքան ընթերցել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ խոսել է ՀՀ 2-րդ նախագահի որդիների մասին։ Բայց, եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, պիտի ասեմ հետևյալը․ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներն էլ, այդ թվում, պաշտոնյաների զավակները, պարտաճանաչ ծառայում են բանակում։ Մեր մոտ փոքր միջավայր է և անհնարին է, որ նման բան լինի։ Կարող եք մեր քաղաքացիներից հարցնել, որ մեզ մոտ ծառայում են՝ շարքային քաղաքացիներից մինչև նախարարների, պատգամավորների որդիներ։

Անի Սահակյան