«Սպիրտով ցիստեռներ ունենք ներսում, կարող է պայթյուն լինել». Ծառուկյանին պատկանող կոմբինատի աշխատակիցներն ակցիա են իրականացրել

Լուրեր

03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մեկ շաբաթ հարկադիր պարապուրդի մատնված Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կոմբինատի կապարակնքված դռների մոտ։

Նախորդ երկուշաբթի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցող խուզարկություններին զուգահեռ՝ նրան և նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում իրավապահները գործողություններ էին իրականացնում, ինչի հետևանքով դրանց մի մասն անորոշ ժամանակով փակվեց, կապարակնքվեց, փակցվեցին մուտքն արգելող ոստիկանական ժապավեններ և քննիչի որոշում։

 

Factor TV-ն օրեր առաջ շրջել էր փակված ձեռնարկություններով՝ փորձելով տեղում հասկանալ իրավիճակը։ Մեր այցի ժամանակ կոմբինատի գլխավոր մուտքի դուռը բաց էր, սակայն ներսում գտնվող քաղաքացիական հագուստով մի քանի անձինք թույլ չտվեցին ոչ միայն մտնել տարածք, այլև հարցեր ուղղել՝ փակելով դուռը։ Ի տարբերություն այս մուտքի՝ մյուս՝ ճաղավանդակով առավել մեծ մուտքը կապարակնքված էր։ Մեր այս արձանագրումից հետո քննիչի որոշումը ժապավենով փակցվել էր նաև գլխավոր մուտքի մոտ, որտեղ այսօր հավաքվել են աշխատակիցները։

«Ամբողջությամբ պարալիզացվել է մեր աշխատանքը, մենք խնդրում ենք, հորդորում, պահանջում, որ թույլ տան աշխատենք։ 8 տարի է՝ աշխատում եմ կոմբինատում, որևէ անգամ մեր աշխատանքը չի դադարեցվել, անգամ կորոնավիրուսի ժամանակ աշխատել ենք, մեր աշխատավարձի որևէ ուշացում չի եղել։ Հիմա անորոշ վիճակում ենք, մի շաբաթ է՝ չենք աշխատում, չեն ասում՝ դեռ ինչքան ժամանակ էլ այսպես կլինի»,- «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը։

Նա նաև դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Թույլ տվեք աշխատենք, բոլորս էլ ընտանիք ունենք, այլ բան չենք ուզում, միայն մեր աշխատանքը։ Ինչ գործողություններ ուզում եք՝ կատարեք, բայց դա արեք մեր աշխատանքին զուգահեռ, որ դրանից մեր աշխատանքը չտուժի։ Եվ այո՛, մենք աջակցում ենք պարոն Ծառուկյանին և ամեն վայրկյան իր կողքին ենք»։

Աշխատակիցը, միաժամանակ, զգուշացրեց, որ գործարանի ներսում իրավիճակը նաև վտանգավոր է. «Ցիստեռններ ունենք ներսում, մեջը՝ սպիրտ, կարող է պայթյուն լինել»։

Մեկ այլ աշխատակից նշեց, որ այս պահի դրությամբ՝ 10 հազար մարդ հարկադիր պարապուրդի մեջ է, նրանց մեծ մասն ունի խնդիրներ, ֆինանսական հարցեր, որոնց լուծումը կարող է սրվել, եթե գործարանը շարունակի փակված մնալ։

«Սա մեր մեծ մասի միակ եկամտի աղբյուր է, մարդիկ վարկով և վարձով են ապրում, հիմա անորոշ վիճակում են. մենք ցանկանում ենք այսօր հստակ պատասխան ստանալ և վերադառնալ աշխատանքի։ Ուզում են ժողովրդավար երկիր լինել, բայց այսքան մարդու թողել են անգործ, էլ ո՞ւր է ժողովրդավարություն այստեղ»,- հայտարարեց աշխատակիցը։

Գործարանի աշխատակիցները պահանջ և խնդրանք ուղղեցին նաև քննչական մարմիններին՝ հորդորելով գալ և տեղում տեսնել իրենց վիճակը, լսել և հստակ բացատրություններ ներկայացնեկ, թե երբ կկարողանան կրկին աշխատել։

Նախորդ շաբաթ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անգործ մնացած աշխատակիցների հարցին, հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի համար լուծում կգտնեն․ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն։ Այսինքն՝ այդ մարդկանց շահերը չենք անտեսի»։

Աշխատակիցներն այսօր վարչապետի այս հայտարարությունն են մեջբերում՝ շեշտելով՝ իրենց շահերը ոչ միայն անտեսվում, այլև ոտնահարվում են։

«Դե տեսնում ենք՝ ինչքանով է պաշտպանված։ Եթե երկար փակ մնա գործարանը, մենք ամբողջ փողոցները կփակենք»,- ասաց նրանցից մեկը։

Քննչական կոմիտենից Factor TV-ի հետ զրույցում չմեկնաբանեցին, թե երբ է կոմբինատը կրկին բացվելու։ Մինչ օրս պատկան մարմինները չեն բացահայտում նաև, թե ինչու է փակվել Ծառուկյանի ընտանիքին պատկանող այս ընկերությունը ևս։

Ռոզա Վարդանյան